loading...

Փաստեր քնի մասին, որոնք մինչ օրս ուսումնասիրված չեն



Դիտումներ ` 463
Փաստեր քնի մասին, որոնք մինչ օրս ուսումնասիրված չեն

Փաստեր քնի մասին, որոնք մինչ օրս ուսումնասիրված չեն

Քունը պարտադիր պայման է յուրաքանչյուրիս համար ծննդյան օրվանից ի վեր: Սակայն, միևնույն ժամանակ, այս երևույթը իսկական հանելուկ է բոլորիս համար, որի մասին չափազանց քիչ բան գիտենք:

1. Ինչո՞ւ ենք մենք քնում Այս հարցին պատասխան գտնելը իսկական գլխացավանք է դարձել գիտնականների համար: Ըստ տեսություններից մեկի՝ մենք քնում ենք, որպեսզի էներգիա խնայենք և անդադար կալորիա չվառենք: Կամ էլ ուղեղին ուղղակի հանգիստ է անհրաժեշտ: Հավանական է նաև, որ քնի գլխավոր նպատակը մարմինը վերականգնելն ու թարմացնելն է:

2. Ինչո՞ւ է քնի պակասը հանգեցնում քաշի ավելացման Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կանայք, ովքեր օրական 5 ժամից պակաս են քնում, 15% դեպքերում ավելի հաճախ են տառապում ճարպակալմամբ: Որո՞նք են հնարավոր պատճառները: Քիչ քնող մարդիկ շատ են հոգնում ֆիզիկական վարժություններ կատարելիս, նաև շատ և արագ են ուտում: Բացի այդ՝ քնի պակասն ազդում է այն հորմոնների վրա, որոնք կարգավորում են քաղցը: Սա միայն տեսություն է, որը ինչպես կարող է հաստատվել, այնպես էլ կարող է ժխտվել, քանի որ շատ քնող մարդիկ ևս կարող են արագ քաշ հավաքել:

3. Ի՞նչ են հիշում լուսնոտները Առաջ համարվում էր, որ լուսնոտները ոչինչ չեն հիշում իրենց գիշերային «շրջագայությունների» մասին, սակայն հետո պարզ դարձավ, որ դա այնքան էլ այդպես չէ: Նրանցից շատերը ինչ-որ բաներ հիշում են: Բացի այդ՝ նրանք ոչ միշտ են աննպատակ թափառում. լուսնոտներից շատերը ինչ-որ բանով առաջնորդվում են, այդ թվում նաև՝ ռացիոնալ պատճառներով: Նրանց 45%-ը օրվա ընթացքում իրեն շատ հոգնած է զգում: Թերևս լուսնոտության յուրաքանչյուր դեպք յուրօրինակ է, ինչն էլ նշանակում է, որ մենք դեռ ոչ մի հստակ բան չգիտենք այդ արտասովոր ֆենոմենի մասին:

 

 
 


4. Գիտնականները վստահ չեն՝ արդյոք մարդիկ պե՞տք է ողջ գիշեր քնեն Եթե մենք ինչ-որ բան գիտենք քնի մասին, ապա դա այն է, որ ամբողջ գիշեր հարկավոր է քնել: Սակայն անգամ այս հարցում գիտական շատ հակասություններ կան. հարկավո՞ր է ողջ գիշեր առանց դադարի քնել: Պատմաբան և քնի հետազոտող Ռոջեր Էկիրխը կարծում է, որ ութժամյա անդադար քունը ամենևին էլ պարտադիր չէ մարդկանց համար: Նախկինում մարդիկ քնում էին երկու անգամ՝ չորսական ժամերով, դրանց միջև ընկած ժամանակահատվածում արթուն մնալով: Այդ ընթացքում նրանք անում էին այն բոլոր հնարավոր գործերը, որոնք այսօր մարդիկ կատարում են օրվա ընթացքում: Սակայն էլեկտրականության առաջացումը փոխեց այս ռեժիմը:

5. Ինչքա՞ն պետք է քնենք Ասում են, որ մարդուն անհրաժեշտ է քնել 8 ժամ, եթե դուք երեխա կամ էլ ծույլ չեք: Սակայն հետազոտությունները ցույց են տվել, որ 8 ժամ քնողների մահացության հավանականությունն ավելի մեծ է, քան 6 ժամ քնողներինը: Իսկ ահա չքնելը (ավելի քիչ, քան 5 ժամ) իսկապես վտանգավոր է: Մյուս կողմից՝ Հարվարդի համալսարանի գիտնականները պնդում են, որ օրական 7 ժամ է քնել հարկավոր, որպեսզի ուղեղի աշխատանքն ամբողջովին վերականգնվի, հակառակ դեպքում կխախտվի դրա ճանաչողական գործառույթը: Մարդկությունը դիլեմայի առջև է կանգնած. ութժամյա քունը կարող է կա՛մ մահվան բերել, կա՛մ էլ կենսունակության բարձրացման: Ընտրե՛ք ինքներդ: 

 
 
loading...

Փակել