Փաստաբան Լևոն Բաղդասարյանը, որը Մանվել Գրիգորյանի շահերն է պաշտպանում, այսօր հրապարակային դիմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նա պահանջեց, որ Փաշինյանը ներողություն խնդրի Մանվել Գրիգորյանի արժանապատվությունը վիրավորելու համար և կոչ արեց Փաշինյանին, որ նա դիմի հանրությանը:
Լևոն Բաղդասարյանի խոսքով՝ Փաշինյանը պետք է հայտարարի, որ հանրությունը պետք է վերջ տա անհանդուրժողական հայտարարություններին, որպեսզի իրավապահ մարմինները կարողանան օբյեկտիվ քննություն վարել:
Բանախոսի խոսքով՝ Ազգային ժողովում խոսում են մարդիկ, որոնք տարիներ շարունակ ընտրություններ են կեղծել: Դա, իմ կարծիքով, ավելի ծանր հանցագործություն է, քան իմ պաշտպանյալին վերագրվող արարքը. «Իսկ ո՞վ է ասել, որ հրապարակված տեղեկատվությունը ճիշտ է»:
Այն դիտարկմանը, թե Մանվել Գրիգորյանը նախապես տեղեկանալով, որ պետք է խուզարկություն անեն իր տանը, զանգահարել է մի երրորդ անձի և ասել՝ քո վրա վերցրու այն, ինչ կհայտնաբերեն: Արդյոք դա չի՞ նշանակում, որ Մանվել Գրիգորյանը խոչընդոտել է նախաքննությունը: «Անձը դրա իրավունքն ունի: Իրավունք ունի պաշտպանելու: Կարծում եմ՝ Մանվել Գրիգորյանը չի խոչընդոտել նախաքննությունը:
Այդ հայտարարությունը՝ երրորդ անձին զանգահարելու, իրավապահ մարմիններն են արել, կարողանան արդարացնել իրենց անօրինական գործողությունները»,- ասաց բանախոսը: