loading...

Պարզապես վիտամինային ռումբ․ Սերկևիլի օգտակար հատկություններ, որոնց մասին դուք չգիտեք



Դիտումներ ` 585
Պարզապես վիտամինային ռումբ․ Սերկևիլի օգտակար հատկություններ, որոնց մասին դուք չգիտեք

Ի համեմատ մնացած աշնանային մրգերի, սերկևիլը զբաղեցնում է ամենաուշ հասնող մրգերի մեջ առաջին հորիզոնականը, սակայն դա ավելի օգտակար է։

 

Սերկևիլի օգտակար հատկությունները առողջության համար

Սկզբից պետք է նշել, որ սերկևիլը պարունակում է շատ վիտամին A, վիտամին  Е, С, РР և В, ինչպես նաև բազմաթիվ մակրո և միկրոէլեմենտներ։ Նրա պարունակության մեջ մտնում են կալիումը, նատրիումը և պեկտինային նյութեր։



Շնորհիվ օգտակար նյութերի, սերկևիլը օգտագործում են բուժման նպատակով։ Այն պայքարում է այնպիսի հիվանդությունների դեմ, ինչպիսիք են՝ պանկրեատիտը, անեմիան, սկլերոզը և հիպերտոնիան։ Այս պտուղը նաև արդյունավետ է աղեստամոքսային տրակտի դեպքում։ Այն նաև օգտագործում են սրտանոթային հիվանդությունների դեպքում։ Սերկևիլի սերմերի արգանակը օգտագործվում է որպես շատ հիվանդությունների դեմ պայքարելու միջոց, ներառյալ անգինան։ Որպեսզի այն ստանաք, հարկավոր է 5-10 գրամ սերկևիլի սերմ և 100 մլ․ ջուր։

Բաղադրիչներ՝ 2,5 կգ հասած սերկևիլ, 2 կգ շաքար, 300 մլ․ ջուր, 300 գրամ հունական ընկույզ, 1 կիտրոն։ Պատրաստումը՝ 2,5 կգ հասած սերկևիլ, 2 կգ շաքար, 300 մլ․ ջուր, 300 գրամ հունական ընկույզ, 1 կիտրոն։


Շատ մանրարկիտ լվացեք սերկևիլը։ Այնուհետև կտրեք այն 4 մասի և նաև կտրեք մեջտեղի այսպես ասած «ոսկրային» հատվածը։ Որպեսզի կտրատած սերկևիլը չսևանա, դրեք այն լիմոնաթթվով ջրի մեջ։ Դրանից հետո եփեք սերկևիլը 1-2 րոպե, հանեք և թողեք, որ սառչի։ Ջուրը մի թափեք, այն ձեզ դեռ պետք կգա։ Ջրին, որում եփվել է սերկևիլը, ավելացրեք 700 գրամ շաքար և թողեք կրակի վրա՝ անընդհատ խառնելով։

Երբ շաքարը լուծված լինի, ավելացրեք այնտեղ սերկևիլը, խառնեք և թողեք որ եռա։ Թող եռա 10 րոպե, դրանից հետո հանեք այն և թողեք 10-12 ժամ։ Հաջորդ օրը հարկավոր է կրկնել նույն գործընթացը՝ ավելացնելով նորից 700 գրամ շաքար, եռացնելով 10 րոպե և նորից թողնել 10-12 ժամ։ 3-րդ օրը լցրեք մնացած շաքարը, կտրտած ընկույզները և կիտրոնը։ Նորից եռացրեք 10 րոպե կամաց կրակի վրա և փակեք ապակե տարայի մեջ։ Վերջ հրաշք միջոցը պատրաստ է։ Այժմ դուք ունեք համեղ և օգտակար սերկևիլ ձմեռվա համար։

 

http://Նյութը հրապարակման պատրաստեց՝ Hayinfo.net-ը


loading...

Փակել