loading...

3 պարզ վարժություն առավոտյան վաղ արթնանալու համար



Դիտումներ ` 978
3 պարզ վարժություն առավոտյան վաղ արթնանալու համար

Եվ այսպես, փորձում ենք կես ժամվա ընթացքում կիսարթուն վիճակից բացել աչքերը։

Սակայն, ոչ մի դեպքում միանգամից մի վեր կացեք անկողնուց, քանի որ մեր ուղեղին աշխատելու համար անհրաժեշտ է 15 րոպե «բեռնելու բոլոր համակարգերը»:

 

 

Առաջին. Որպեսզի մեր ուղեղը ավելի արագ արթնանա, անհրաժեշտ է մի լավ հորանջել, որի շնորհիվ  թթվածնի հոսքը դեպի ուղեղ ակտիվանում է։


Երկրորդ․ Կատարեք աչքի վարժություններ, քանի որ նրանք պետք է ամբողջ օրը աշխատեն: Առանց գլուխը շարժելու, փորձեք աչքերով շրջապտույտ անել ժամացույցի սլաքի ուղղությամբ և հակառակը։

 



Երրորդ․ Հետո սենյակը ստուգելուց հետո, և, բնականաբար, ոչ մի նոր բան չտեսնելով, եկեք անցնենք առավել հաճելի գործողության․  փորձեք ամբողջ մարմնով ձգվել։

 

Եվ վերջ, դուք արդեն պատրաստ եք վեր կենալ ձեր տաք անկողնուց և պատրաստվել բուռն օրվան։

loading...

Փակել