loading...

Պարոնա՛յք իշխանավորներ, դուք սրբություն չունե՞ք. ինչի՞ վրա եք ծիծաղում Եռաբլուրում (ֆոտո)



Դիտումներ ` 1127
Պարոնա՛յք իշխանավորներ, դուք սրբություն չունե՞ք. ինչի՞ վրա եք ծիծաղում Եռաբլուրում (ֆոտո)

Հանրությունը գնալով բարոյազրկվում է ու կորցնում իր արժանապատվության չափորոշիչները։ Բայց որ ամենացավալին է, դա տեղի է ունենում հատկապես նրանց շրջանում, ովքեր կանգնած են իշխանության ակունքներում ու, փաստորեն, ներկայացնում են երկիրը։

Ամեն ինչ արժեզրկվել է այնքան, որ իշխանավորներն իրենց թույլ են տալիս Բանակի օրվա առթիվ այցելել Եռաբլուր ու զոհվածների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու փոխարեն՝ բերանները բացեն մինչև ականջներն ու ծիծաղեն։ 



Համացանցում հայտնվել է լուսանկար, որտեղ պարզորոշ արտահայտվում է նրանց վերաբերմունքն այն վայրի նկատմամբ, որտեղ գտնվում են։ Տվյալ դեպքում՝ Եռաբլուրում, ուր նահատակված են ազգի հերոսները, ովքեր իրենց կյանքի գնով ապահովել են այսօրվա խաղաղ կյանքը։ Իշխանավորները հարգում են նրանց հիշատակը՝ հռհռալով, հարգում են ու ծիծաղում։ Թե ինչն էր նրանց այդչափ ուրախացրել, դժվար է ընկալել, քանի որ դա մարդկային բանականությունից դուրս է։

Պարզապես այս դեպքը հիշեցրեց 2015 թվականի ապրիլին Եղեռնի զոհերի հիշատակին տուրք մատուցելու պատրվակով, բայց սելֆի անելու և մի լավ հռհռալու նպատակով ՀՀԿ-ական կանանց վարքագիծը Ծիծեռնակաբերդում` Հերմինե Նաղդալյանի թամադայությամբ։ 


Մի տեսակ թայֆայական կեցվածքով այս վերաբերմունքը, երկրի իրական արժեքների և օրվա խորհրդի ու այդ հռհռացող դեմքերի աններդաշնակությունը, թերևս շատ հարցերի պատասխաններ է տալիս՝ կապված ժողովրդի հանդեպ ունեցած իշխանության վերաբերմունքի հետ։

Բայց և այնպես, մի հարց մնում է անպատասխան․ լա՛վ, պարոնա՛յք իշխանավորներ, դուք սրբություն չունե՞ք, թե՞ ձեր թայֆայախմբից կամ ընտանիքից Եռաբլուրի գերեզմանոցի խաչքարի տակ մարդ չկա պառկած…

Նյութի աղբյուրը` Yelaket.am


loading...

Փակել