loading...

Պանրային բլիթ` թավայի մեջ



Դիտումներ ` 509
Պանրային բլիթ` թավայի մեջ

Պանրային բլիթ` թավայի մեջ

Պանրային բլիթը թավայի մեջ շատ հեշտ պատրաստվող, համեղ ուտեստ է` նվազագույն բաղադրիչներից կազմված: Այն օդային է, բուրավետ և անհավանական նուրբ:

Դուք կարող եք օգտագործել յուրաքանչյուր պինդ պանիր, ի դեպ, շատ համեղ է ստացվում սուլուգունի տեսակի պանիրով: Կարևորը`խմորի մեջ ավելորդ քանակի ալյուր չլցնել, իսկ թավայի մեջ` շատ ձեթ:

 

Պատրաստելու համար անհրաժեշտ են․

- Պինդ պանիր՝ 200 գր
- Ձու՝ 2 հատ
- Թթվասեր՝ 150 գր
- Ցորենի ալյուր՝ 3 ճաշի գդալ
- Կանաչի
- Ձիթապտղի յուղ՝ 1 ճաշի գդալ
- Աղ՝ ըստ ճաշակի
- Սև աղացած բիբար՝ ըստ ճաշակի։

Պատրաստման եղանակը․



1. Խառնեք ձվերը թթվասերի հետ, լցրեք աղ, բիբար՝ հաշվի առնելով ընտրված պանիրի աղիության աստիճանը:

2. Ավելացրեք ալյուրը, քերած պանիրը, մանրացված կանաչին, խառնեք:

3. Տաքացրեք ձիթապտղի յուղը թավայի մեջ, լցրեք խմորը և տապակեք ցածր կրակի վրա, կափարիչի տակ՝ 5-7 րոպե:

4. Այնուհետև շրջեք բլիթը և տապակեք 5 րոպե` առանց կափարիչի:

Որքան շատ պանիր, այդքան ավելի համեղ կլինի:

loading...

Փակել