loading...

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՑ ՈՎՔԵՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՒ ՈՎՔԵՐ ՉԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ



Դիտումներ ` 575
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՑ ՈՎՔԵՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՒ ՈՎՔԵՐ ՉԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ

Վերջին օրերին հանրությունը քննարկում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը և, մասնավորապես, միջնորդությունը ստորագրած պատգամավորների ցանկը, որը համառորեն չեն հրապարակում։ Տարբեր գուշակություններ են արվում, թե ովքեր են ստորագրել այդ միջնորդության տակ։

Այսօր «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել է այն Հանրապետականների անունները, որոնք չեն ստորագրել միջնորդությունը։ Նրանք են՝ Մուրադ Մուրադյան, Սեյրան Սարոյան, Կնյազ Հասանով,Ալիկ Սարգսյան ու Հակոբ Հակոբյան` Կիլիկիայի Հակոբ:

 



Հայտնի է նաև, որ ստորագրահավաքին միացել են ՀՅԴ և ԾԴ ներկայացուցիչները ևս։ Ծառուկյան դաշինքից միացել է Իշխան Զաքարյանը, որը տևական ժամանակ է՝ չի շփվում դաշինքի անդամների, մասնավորապես՝ Գագիկ Ծառուկյանի հետ։ Անգամ լուրեր կան, որ պատրաստվում է դուրս գալ Ծառուկյան դաշինքի կազմից։

ԱԺ ՀՅԴ խմբակցության պարագան ավելի բարդ է։ Նրանց պարագլուխները ժամանակին Քոչարյանի որոշմամբ ազատ են արձակվել բանտերից և քոչարյանական տարիներին իշխանության մաս են կազմել։ Ուստի այժմ, թեև գտնվելով Նիկոլ Փաշինյանի կառավարության կազմում, բարոյական պարտականություն ունեն Քոչարյանի առաջ, այդ պատճառով կոմպրոմիսային լուծում են գտել։ Ուստի 7 հոգանոց խմբակցությունից 3-ը ստորագրել է միջնորդության տակ։ Մեզ հաջողվեց պարզել, որ ստորագրել են խմբակցության անդամ 2 կանայք՝ Ռուզան Առաքելյանն ու Արմենուհի Կյուրեղյանը։ Իսկ թե ով է 3-րդ ստորագրողը, մեր աղբյուրը չասաց։


Ի դեպ, ոչ պակաս բարոյական պարտականություն ունի Քոչարյանի հանդեպ նաև ԲՀԿ-ն, որը ժամանակին ստեղծվել է նրա աջակցությամբ և նույնպես մաս է կազմել քոչարյանական կառավարությանը։ Սակայն, քանի որ հասարակական պահանջն ընդդեմ Քոչարյանի է, և նրա ազատ արձակման օգտին խոսողները բուռն քննադատության են արժանանում, ուստի քաղաքական ուժերը ձեռնպահ են մնում ընտրությունների շեմին ժողովրդին ոչ դուրեկան քայլեր անելուց։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի կալանքի դեմ Վերաքննիչ բողոքը կքննարկվի օգոստոսի 9-ին։


loading...

Փակել