Տավուշի մարզում տեղի ունցեցած ողբերգությունը, երբ տղամարդը փորձել էր այրել տունը, սակայն ինքն էր այրվել, այլ ողբերգության պատճառ է դարձել: Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին Դիլիջանի տներից մեկում հայտնաբերվել էր 46-ամյա տղամարդու դի՝ այրված վիճակում: Նա դյուրավառ նյութ է լցրել տան դռան վրա և փորձել այրել տունը, որտեղ եղել էին կինը, մայրը և 2 երեխաները, սակայն ինքն էր այրվել և մահացել: Տղամարդը Դիլիջանի բնակիչ Կարեն Մանուկյանն էր, ով 20 տարուց ավելի հեռացած էր եղել ընտանիքից:
Նա մի քանի ամիս առաջ վերադարձել էր Հայաստան, սակայն ընտանիքի անդամները նրան չէին ընդունել: Նա բնակվել էր իր բարեկամների տներում: Եվ վրեժից դրդված տղամարդը որոշել էր այրել տունն ու ընտանիքի անդամներին: Մեր ուղեցած տեղեկություններով՝ ընտանիքի անդամները հրաժարվել են հուղարկավորել տղամարդուն: Բարեկամներն ու ընկերներն են հուղարկավորությունը կազմակերպել: Հուղարկավորության օրը երեկոյան, երբ հարազատներն ու մահացածի եղբայրը հոգեհաց են կազմակերպել, վիճաբանություն է տեղի ունեցել, որն ավարտվել է ողբերգությամբ: Հանգուցյալի հասցեին արված «ռեպլիկի» պատճառով դանակահարություն ու ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչի հետևանքով մեկ մարդ մահացել է, կան վիրավորներ: