Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Քանաքեռ ՀԷԿ-ի հարևանությամբ գտնվող այգիներից մեկում ծառից տղամարդու դի կա կախված:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով:
Ժամանել են նաև Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ:
Փրկարարներն ու ոստիկանները պարզել են, որ ծառից կախված մահացածը Երևան քաղաքի բնակիչ 45-ամյա Արմեն Բ.-ն էր:
Այս պահին դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչները բաժնի պետ Տիգրան Թամամյանի գլխավորությամբ:
Շարունակությունը ՝ http://shamshyan.com/hy/article/2017/07/12/1072388/