Սեպտեմբերի 3-ին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում մահացել է Ռուսաստանի Դաշնության Եկատերինբուրգ քաղաքի Կորեպինա փողոցի բնակչուհի, 22-ամյա Վալերիա Սորոկինան:
SHAMSHYAN.com-ի հետ զրույցում Վ. Սորոկինայի 26-ամյա ամուսինը՝ Արթուր Թադևոսյանն, ասում էր. «Տարիներ առաջ ենք ծանոթացել իրար հետ, մի քանի տարի համատեղ կյանք ենք վարել, ունեցել ենք աղջիկ, ով հիմա 3 տարեկան է:
Այնքան էինք կապնված իրար, որ որոշել էինք մեր ընտանեկան միությունը զագսով վավերացնեինք Հայաստանում: Ամառային հանգստյան օրերի հետ կապված Վալերիայի հետ որոշեցինք ամառն անցկացնել Հայաստանում ու պատրաստվում էինք Զագսով օրինականացնել մեր ամուսնությունը: Ինձ զգում էի ամենաերջանիկ հայրերից մեկը: Ցավոք, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի որոշ վայ բժիշկների ոչ պրոֆեսիոնալ մոտեցման արդյունքում կորցրեցի իմ ամենասիրելիներից մեկին:
Օգոստոսի 26-ին Վալերիան փորացավեր է ունենում, տանում ենք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որպեսզի սոնոգրաֆիա անեն: Մի քանի օր մնում է հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ: 5 օր բժիշկները մեր կյանքը կերան, 5 օր բուժում էին ասպիրացիոն թոքաբորբի դեմ ու ասում էին, որ դեպի լավն է գնալու: Մահանալուց 2 ժամ առաջ ռենտգեն արեցին ու իրենցից գոհ ասեցին, որ շատ լավա թոքերի վիճակը, իբրև ասպիրացիոն թոքաբորբը էնքանա բարդացել որ դարձելա թարախային թոքաբորբ ու դա էլ էնքանա բարդացել, որ ձախ թոքը պատռվելա: Մենք պնդում ենք որ շլանգը միացնելուց նրանք վնասել են թոքը:
Մենք գիտենք, որ Վալերիային հետ չենք բերի, բայց ուզում ենք, որպեսզի պատկան մարմինները հետամուտ լինեն ու նման վայ բժիշկներին ազատեն իրենց աշխատանքից, որպեսզի հետագայում մեր նման մի նոր ընտանիք այդ վիշտը չզգա:
Վստահ ենք, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում կսկսեն մարդկանց ականջներից լափշա կախել, թե իբրև իրենք մեղավոր չեն:
Մենք վստահ ենք, որ հենց իրենք են պատասխանատու 22-ամյա աղջկա մահվան համար ու թող իզուր տեղը չփորձեն արդարանալ:
Պահանջում ենք Առողջապահության նախարարից, որպեսզի անձամբ ծառայողական հետաքննություն սկսի ու մեղավոր բժիշկներին պատասխանատվության ենթարկեն, չփորձեն մեզ մոլորեցնել»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: