loading...

Ողբերգական դեպք Ապարանում շտապօգնության բժիշկները բնակարանում հայտնաբերել են սանհանգույցի երկաթյա խողովակից կախված 29-ամյա բնակչուհու դին



Դիտումներ ` 1956
Ողբերգական դեպք Ապարանում  շտապօգնության բժիշկները բնակարանում հայտնաբերել են սանհանգույցի երկաթյա խողովակից կախված 29-ամյա բնակչուհու դին

Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունիսի 24-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած ինքնասպանության փաստով: Ժամը 11:10-ի սահմաններում Ապարան շտապօգնության կայանից ոստիկանության Ապարանի բաժին հայտնել են, որ հերթապահ խումբը կանչով մեկնել է Բաղրամյան փողոցի շենքերից մեկի բնակարան, որտեղ հայտնաբերել են երիտասարդ աղջկա կախված դի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե է մեկնել ոստիկանության Ապարանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Աշոտ Հայրապետյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչները՝ քննիչ Մովսիսյանի գլխավորությամբ: Ըստ նախնական տեղեկությունների ՝ պարզվել է, որ նույն օրը, ժամը 10:30-ի սահմաններում նույն հասցեի բնակիչ, 29-ամյա Մերի Մ.-ն տան սանհանգույցի երկաթյա խողովակից գոտիով կախվելու միջոցով ինքնասպան է եղել: 


loading...

Փակել