Հուլիսի 19-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 20:50-ի սահմաններում Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի Վանաձորի հատվածի թունելի սկզբնամասում Mercedes մակնիշի 99 RF 899 համարանիշի ավտեմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե պատնեշին:
Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի էլ մարմնական վնասվածքներով, որոնցից մեկին ավտեմեքնայից դուրս են բերել Լոռու մարզի փրկարարները, տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն: «Առաջինի» տեղեկություններով մահացածը Վանաձորի բնակիչ՝ Արարատ Ջուլհակյանն է, ով վերջերս էր նշանադրվել: