loading...

Ողբերգական ավտովթար Բաղրամյան պողոտայում. կա 4 զոհ



Դիտումներ ` 366
Ողբերգական ավտովթար Բաղրամյան պողոտայում. կա 4 զոհ

Երեկ՝ նոյեմբերի 5-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:50-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Mercedes, Suzuki և Opel մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 4 հոգի մահացել են, իսկ 2 հոգի էլ տեղափոխվել են հիվանդանոցներ:

Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը:


loading...

Փակել