ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Միքայել Նահապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
Էս նկարն այն մասին չէ «մենք ի՜նչ բարի ենք», այլ շատ մազալու մի ուրիշ պատմություն:
Ուրեմն շրջայց, մի խառը վիճակ, հագեցած օրակարգ, րոպե առ րոպե հաշվարկված երթուղի… մի խոսքով պատկերացրեցիք:
Նախարարության նախասրահում քաղաքացիներ են հավաքված՝ ամենքը մի խնդրով սպասում են,
կամ մոտենում բոլոր փողկապով մարդկանց առանց առանձնապես հետաքրքրվելու թե ո՞ր ոլորտի պաշտոնյաներ են:
Անցակետից դուրս է գալիս փոխվարչապետը, մնացածներիցս յուրաքանչյուրը մի քաղաքացու խնդիր է լսում:
Մի պապիկ, որին դեռ չէինք հասցրել լսել, ձայն է տալիս անցնող փոխվարչապետի թիկունքից «տղա ջա՜ն»:
Ավինյանը շրջվում է:
«Տղա ջան ինձ կօգնե՞ս»:
Դե, բնականաբար մոտենում է՝ խնդիրը լսելու. «Ի՞նչ ա էղել հայրի՛կ ջան»: Պապիկը մեղմիկ թևանցուկ է անում. «Կօգնե՞ս էս աստիճանները իջնեմ»))))
Պարզվեց նախարարությունում իր խնդիրն արդեն լուծել էին: