loading...

Ուշադրություն` ծխողներին



Դիտումներ ` 408
Ուշադրություն` ծխողներին

իտնականների բազմաթիվ լավատեսական տեսություններին հակառակ, վերջին շրջանում անցկացված նհետազոտությունները փաստում են այն մասին, որ ծխող մարդու օրգանիզմն ամբողջությամբ չի վերականգնվում, եթե նույնիսկ նա թողել է այդ վատ սովորությունը:

Այդ մասին են վկայում վերջին հետազոտությունները:

Բժիշկները նշում են, որ առողջությունը չի տուժում միայն մի դեպքում, եթե ընդհանրապես մարդը չի ծխում: Երկարատեւ ծխելը ցանկացած դեպքում գեներին անվերականգնելի վնաս է հասցնում, որոնց մեծ մասն այդպես էլ չի վերադառնում իր նախկին վիճակին:

Վերլուծելով մի քանի հազար ծխող մարդկանց օրգանիզմները, որոնք հրաժարվել են այդ վատ սովորությունից, հետազոտողները նրանց մոտ անվերադարձ վնասված 124 գեն են գտել:

 


loading...

Փակել