Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը խոստանում է շուտով տեղեկացնել, թե ում է սիրում։
Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդմանը պատասխանելով հարցին, թե ինչ է սիրում, նշել է, որ սիրում է թեյ, իրավաբանություն, գիրք կարդալ, իր ուսանողներին, ընկերներին։ Իսկ այն հարցին, թե ո՞ւմ է սիրում՝ Ա․Հովհաննիսյանը պատասխանել է․
«Կիմանաք․․․ այդ մասին կիմանաք հաջորդիվ․․․ Այս պահին մենք խոսում էինք այլ ձևաչափով։ Կխոսենք շուտով, բոլորովին այլ ձևաչափով»,- եզրափակեց ԱԺ փոխնախագահը։