loading...

Ով է մշակույթի նորանշանակ նախարարը. (Ֆոտո)



Դիտումներ ` 1274
Ով է մշակույթի նորանշանակ նախարարը. (Ֆոտո)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ, նախագահ Արմեն Սարգսյանի հաստատմամբ Լիլիթ Մակունցը նշանակվել է ՀՀ մշակույթի նախարար:

Համացանցում նրա մասին քիչ տեղեկություններ կան։ Սակայն մեզ հաջողվեց պարզել, որ Լիլիթ Կամոյի Մակունցը բանասիրական գիտությունների թեկնածու է, գերմաներենի մասնագետ, դասախոսում է Հայ-ռուսական (Սլավորական) համալսարանում։

 



2012-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակի 59-րդ համարն է եղել։

«Լինկդին» սոցցանցի իր էջից տեղեկանում ենք, որ ավարտել է Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցը։

Ութ տարի է `Հայաստանի Լիբերալ կուսակցության խորհրդի անդամ եւ երիտասարդական կազմակերպության ղեկավար է (2004-2012):

 


Հանդիսանում է ICNC ծրագրի դասախոս (2016-17):


http://www.info24.am/?p=7284&l=am


loading...

Փակել