Երկրում ստեղծված իրավիճակի և մայիսի 1-ին ԱԺ-ում վարչապետի ընտրությունների վերաբերյալ իր մոտեցումներն էր մի քանի օր առաջ հայտնել գործարար Սամվել Կարապետյանի եղբայրը՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, պատգամավոր Կարեն Կարապետյանը:
Նա ճիշտ չէր համարել հարազատ կուսակցության կողմից վարչապետի թեկնածության առաջադրումը , գտնելով, որ ստեղծված իրավիճակում ՀՀԿ-ն, միևնույնն է, չի կարողանալու արդյունավետ կառավարում իրականացնել:
ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկություններով, սակայն, ամբիցիոզ Կարեն Կարապետյանը հանրային մի բան է ասել, իսկ մեկ այլ բան արել:
Մասնավորապես, ժողովրդի ընտրյալ Նիկոլ Փաշինյանի դեմ քվեարկած պատգամավորներին ուղղորդողը հենց ինքն է եղել:
Կարեն Կարապետյանը, հանդիպելով գրեթե բոլորի հետ, կարողացել է այս կամ այն ձևով համոզել պատգամավորներին՝ դեմ քվեարկել Նիկոլ Փաշինյանին, քանի որ իշխանությունը Նիկոլ Փաշինյանին չտալու հստակ խնդիր են իրենց առջև դրել:
Ըստ որոշ խոսակցությունների էլ, մի քիչ բարդ համոզվող պատգամավորներին սկսած 100.000 դոլարանոց առաջարկներ են եղել Կարեն Կարապետյանի կողմից և, ինչպես երևաց նաև քվեարկությունից, նրան դա հաջողվել է: