loading...

Ոսպով անչափ համեղ կոտլետներ, նման բան հաստատ փորձած չեք լինի



Դիտումներ ` 1111
Ոսպով անչափ համեղ  կոտլետներ,  նման բան  հաստատ փորձած չեք լինի

Ոսպը էկոլոգիապես մաքուր մթերք է և խորհուրդ է տրվում այն հաճախակի օգտագործել:

Այն չի պարունակում տոքսիններ  և իր օգտակար հատկանիշները չի կորցնում  ջերմային մշակման ենթարկվելիս:

Առաջարկում ենք  ոսպով կոտլետների բաղադրատոմս:

Այս բաղադրատոմսով պատրաստելու դեպքում, կոտլետները ստացվում են  շատ համեղ:  
 

 


 



Բաղադրիչներ

Ոսպ 1,5 բաժակ

Գազար 1 հատ

Սխտոր  2 ատամիկ

Համեմունքներ  աղ, սև պղպեղ,  քարի

 


 Պատրաստման եղանակը

Ոսպը  նախապես թրջել, ցանկալի է  նախորդ օրը երեկոյան, այնուհետև ջրքամել  և ամցկացնել մսաղացով սխտորի և  գազարի հետ միասին: 

Համեմել աղով, պղպեղով, քարիով:

Թողնել հանգստանա 15 րոպե, որից հետո  կոտլետներ ձևավորել և տապակել բուսայուղով:

Բարի ախորժակ


loading...

Փակել