Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանն անդրադարձել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին ազատ արձակելու մասին դատարանի որոշմանը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Վալերի Օսիպյանն ընդգծեց, որ ոստիկանությունն ու քննչական կոմիտեն արել են իրենց աշխատանքը, իսկ դատարանն այդպիսի որոշում կայացրեց:
«Ես խնդրում եմ ձեր հարցերն ուղղեք դատարանին»,- ասաց ոստիկանապետը: Հարցին՝ ոստիկանությունն ունի՞ տեսանյութեր, որոնք վկայում են զանգվածային անկարգություններին Մասիսի քաղաքապետի և նրա կողմնակիցների մասնակցության մասին, Օսիպյանը պատասխանեց. «Երևի բավարար տեսանյութեր եղել են, որ քննչական մարմինների հետ համատեղ նման որոշում է կայացվել: Կխնդրեմ այդ հարցով դատարանին դիմել»:
Նյութի աղբյուրը` Yelaket.am