loading...

Օրվա բաղադրատոմս Տորթ «Միկադո»



Դիտումներ ` 2853
Օրվա բաղադրատոմս Տորթ «Միկադո»

Օրվա բաղադրատոմս Տորթ «Միկադո»

Բաղադրությունը՝

Ձու-7 հատ

Թթվասեր-1 թեյի բաժակ

Շաքարավազ-600 գրամ

Ալյուր-5 բաժակ

Խտացրած կաթ (եփած)-2 հատ

Կակաո-1 ճաշի գդալ

Սոդա-թեյի գդալի ծայրով

 


Պատրաստման եղանակը՝

Խմոր. 1 բաժակ թթվասերը և 1 թեյի գդալ սոդան խառնել, ավելացնել 3 ձու, լավ խառնել: Այնուհետ ավելացնել 100գ կարագ, խառնել հարիչով, ապա ավելացնել 1 բաժակ շաքարավազ և 5 բաժակ ալյուր: Պատրաստել 7-8 գունդ: Գրտնակի օգնությամբ գնդերը բացել ջեռոցի տարրայի մեջ և թխել: Կրեմ. 4 ձվի դեղնուց, 1 բաժակ շաքարավազ, 500 գրամ կարագ, 2 հատ եռացրած խտացրած կաթ, 1 ճաշի գդալ կակաո: Հարիչով լավ հարել: Շերտերը միացնել կրեմով, վրան լցնել շոկոլադի փոշի ու քերած ընկույզ:

loading...

Փակել