Ամառվա թեժ սեզոնին ֆեյսբուքյան ամենաակտիվ քաղաքական գործիչներից պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ոչ այնքան «թեժ» գրառումներով աչքի ընկավ։ Մինչդեռ ԵԼՔ դաշինքի պատգամավորը այսօր «լայֆ» գործիքի միջոցով հանրությանը տեղեկացնում է, թե ինչպես է հանգստի վերջին օրերն անցկացնում Ենոքավան գյուղում։ Իսկ դրանից առաջ պատգամավորը ընտանիքի հետ լուսանկար էր հրապարակել՝ մակագրելով․ «Ուրախ եմ, որ պապական մեր գյուղը դառնում է էկոտուրիզմի խոշոր կենտրոն. Տավուշի մարզ, Ենոքավան։