loading...

Որքան կտուգանվի հանրային վայրերում ծխողը



Դիտումներ ` 1041
Որքան կտուգանվի հանրային վայրերում ծխողը

Armenpress.am-ը գրում է.

Հանրային վայրերում ծխելու համար կարող է սահմանվել 50 հազար դրամ տուգանք, ծխախոտային արտադրանքի գովազդի համար՝ 800 հազար: Պաշտոնատար անձը կարող է տուգանվել 200 հազար դրամով, եթե իր տարածքում խախտվի ծխախոտի մասին օրենքը, իսկ նա անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկել իրավախախտման կանխարգելման համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀառողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը:



Հակածխախոտային օրինագիծը դեռևս գտնվում է մշակման փուլում:

«Գործող օրենքում ցանկացած գովազդում՝ ծխախոտի թաքնված գովազդ անելու համար տուգանքը 500 հազար դրամ է, իսկ մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ խախտումը կրկնելու դեպքում՝ 1 մլն դրամ: Մշակվող ծրագրում սահմանված է նաև, որ 800 հազար դրամը կկրկնապատկվի երկրորդ անգամ խախտելու դեպքում»,- նշեց Նանուշյանը:

 


Նրա խոսքով՝ նոր օրինագծով ծխելը կարգելվի բոլոր հանրային տարածքներում և հասարակական վայրերում:

2022 թվականից ուժի մեջ կմտնի նաև առնվազն մեկ պատ և տանիք ունեցող տարածքներում ծխելու արգելքը, իսկ բացօթյա սրճարաններում ծխելը դեռ չի արգելվի:

Նյութի աղբյուր՝ https://armenpress.am/arm/news/944866.html


loading...

Փակել