Աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Մանե Թանդիլյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով իր ունեցվածքի վերաբերյալ հայտարարագիրը ներկայացրել է 2018 թվականի մարտի 27-ին որպես ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր:
2017 թվականին Մանե Թանդիլյանի միջոցները կազմել են 1 մլն 199 հզր դրամ, տարվա ավարտին նվազեն են՝ հասնելով 845 հզր դրամի:
Որպես աշխատավարձ Մանե Թանդիլյանը նշել է 7 մլն 500 հզր դրամ, մեկ այլ նշմամբ՝ ևս 5 մլն դրամ, իսկ որպես քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտ՝ 2 մլն 240 հզր դրամ: Մանե Թանդիլյանի տարեկան ընդհանուր եկամուտը 2017-ին կազմել է 14 մլն 740 հզր դրամ: