Մոր և որդու վիճաբանությունը վերածվել է ծեծի, որդին իրեն լույս աշխարհ բերած կնոջը ծեծել է այն բանի համար, որ մայրը իրենից ծխախոտ է խնդրել: Այս մասին հայտնում է pastinfo.am-ը։
Ըստ մեղադրանքի՝ Հայկն իր մոր` Մ.Խաչատրյանի կողմից ծխախոտ խնդրելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ձեռքերով դիտավորյալ հարվածներ է հասցրել Մ. Խաչատրյանի մարմնի տարբեր մասերին։
Հայկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով։