Տաք ջուրը հատկապես օգտակար է մարսողության համար: Հետազոտությունները ցույց են տվել, որ ուտելու ընթացքում կամ ուտելուց հետո սառը ջուր խմելը բարդացնում է սննդի մեջ առկա ճարպերի ճեղքման կամ մարսման գործընթացը:
Արդյունքում աղիների ներքին պատերին կարող են ճարպային նստվածքներ հավաքվել, որն էլ իր հերթին կարող է աղիքային քաղցկեղի պատճառ դառնալ: Ինչևէ, եթե սառը ջուրը փոխարինես տաքով, դու կարող ես խուսափել այս խնդրից:
Իսկ հատկապես ուտելուց հետո տաք ջրի օգտագործումը չափազանց օգտակար է մարսողության համար:
Օրական մի քանի բաժակ տաք ջուր խմելը ՝
Օրգանիզմը թույներից մաքրելու համար կարևոր պատճառ կա. դրանք նպաստում են ծերացման գործընթացի արագացմանը: Տաք ջուր խմելը նաև օգնում է վերականգնել մաշկային բջիջները, որոնք նպաստում են մաշկի էլաստիկությանը ու փափկեցնում են վնասված մաշկը:
Եվս մեկ առավելություն մաշկի համար: Տաք ջուրը մաքրում է օրգանիզմը ու ազատում այն խնդիրներից, որոնց պատճառով առաջանում են ակնեները: