ԴՍՀԿ-ի հետ առնչությունների ժամանակ երբեմն քաղաքացիները մեղմ ասած զարմանում են հարկադիր կատարողին տրված իշխանությունից, երբ նա իր գործառույթներն իրականացնելիս հաճախ բռնագանձում է տան գույքից ամենարժեքավորը՝ ընդ որում դատարանի վճռով ԴԱՀԿ ուղարկված կատարողական թերթիկում նշում չունենալով այդ մասին՝ անկախ դրա տրամաչափից, արժեքից կամ ծավալից:
Այս խնդրով Dialogue.am- ի խմբագրություն են դիմել մի շարք քաղաքացիներ՝ պարզաբանում ստանալու, թե որտե՞ղ է սկսվում և ավարտվում հարկադիր կատարողին տրված լիազորություների շրջանակը՝ բռնագանձումներ իրականացնելիս, և որքանո՞վ է օրենքին համապատասխանում բռնագանձման ենթակա գույքից հրաժարվելն ու դրա դիմաց այլ նախընտրություն ունենալը՝ երբ թերթիկում նշված չէ մեկ այլ գույքի մասին որևէ բան:
Նշենք, որ հարկադիր կատարման ցանկացած միջոցի կիրառման համար հիմք է հանդիսանում դատարանից Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն ուղարկված կատարողական թերթիկը: Առանց կատարողական թերթիկի օրինական չեն կարող համարվել իրականցվող հարկադիր կատարման միջոցները:
Կատարողական թերթի տրամադրման համար հիմք են հանդիսանում՝
Ով է տրմադրում կատարողական թերթիկը…
Կատարողական թերթիկը տալիս է ակտն ընդունած առաջին ատյանի դատարանը` պահանջատիրոջ կամ դրա համար հատուկ լիազորված նրա ներկայացուցչի դիմումի հիման վրա՝ 3-օրյա ժամկետում:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Եթե միջազգային դատարանը, իր կանոնակարգով արդեն իսկ տվել է կատարողական թերթ, ապա այն պարտադիր կրառման Է ենթակա Հայաստանի Հանրապետության համար:
Երբ և ինչից հետո է կատրողական թերթը ներկայացվում ԴԱՀԿ …
Թերթիկն առաջին անգամ ԴԱՀԿ ծառայություն կատարման կարող է ներկայացվել՝ ակտն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում, ինպես նաև ՝ այն դեպքերում, երբ..դիմելու.բաց թողնված ժամկետը վերականգնվել է և ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը կողմերի համար պարտադիր է դարձել:
Կատրողական թերթը պահպանում է իր իրավական ուժը այնքան ժամանակ, քանի դեռ պահանջատերը (երը) բավարարված չեն իրենց պահանջների կատարմամբ՝ անկախ պարտապանի գույքի բացակայությունից:
Կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում՝ պահանջատիրոջից կամ նրա ներկայացուցչից կատարողական թերթ ստանալու օրվանից 3-օրյա ժամկետում։
ԻՆչի վրա է տարածվում ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄՆ 1-ԻՆ ՀԵՐԹԻՆ
Կատարողական թերթով բռնագանձումն առաջին հերթին տարածվում է պարտապանի դրամական միջոցների վրա: Բայց եթե քաղաքացին չունի անհրաժեշտ դրամական միջոցներ, ապա բռնագանձումը (ներառյալ կալանք դնելը) տարածվում է պարտատիրոջ պատրաստի արտադրանքի, շարժական կամ անշարժ գույքի վրա (Օրենքով սահմանված կարգով որոշակի գույքի վրա բռնագանձում չի կարող տարածվել՝ ծանոթացեք այստեղ՝):
Հարգելի քաղաքացի, եթե առկա են համարժեք տարբեր գույքեր, ապա հարկադիր կատարողն է որոշում, թե որ գույքի վրա կտարածվի բռնագանձումը, քանի որ այս հարցը օրենքով հստակեցված չէ և հետևաբար այս պարագայում հարկադիր կատարողի աշխատանքը իրավաչափ է:
Երբ և որ դեպքում է պարտապանի գույքը հանվում արգելանիքց …
Եթե անձը չունի սեփականության իրավունքով իրեն պատկանող գույք, ապա բռնագանձումը տարածվում է պարտապանի աշխատավարձի վրա, ինչն էլ հենց հաճախ դառնում է քաղաքացիների դժգոհությունների պատճառ:
Որ դեպքում է թույլատրելի ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄ ԱՆԵԼ ՆՊԱՍՏԻՑ ԿԱՄ ԹՈՇԱԿԻՑ
Հարգելի քաղաքացի, սոցիալական նպաստների վրա բռնագանձում կարող է տարածվել միայն ալիմենտ և առողջությանը, կերակրողի մահվամբ պատճառված վնասների հատուցման գումարները բռնագանձելու նպատակով:
Ֆիզիկական անձի կուտակային կենսաթոշակային ակտիվների վրա, դրանց կուտակման ժամանակահատվածում, բռնագանձում չի կարող տարածվել: Անձի կուտակային կենսաթոշակ ստանալու օրվանից բռնագանձում կարող է տարածվել միայն ալիմենտ և առողջությանը, մահվամբ պատճառված վնասների հատուցման գումարները բռնագանձելու նպատակով:
Ձեր իրավունքն իրացնելիս խոչընդոտների հանդիպելու դեպքում կամ հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել՝
հոդվածի հեղինակին +374 93 63 06 93
Պատրաստեց՝ Լաուրա Մամյանը
www.dialogue.am