loading...

ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ԱՊՐԻԼԻ 8



Դիտումներ ` 1186
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ԱՊՐԻԼԻ 8

ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ԱՊՐԻԼԻ 8

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Այսօր պետք չէ մասնագիտական գործունեության հետ կապված կարևոր որոշումներ ընդունել. հիմա ձեր ունեցած տեղեկատվությունը քիչ է, այնպես որ՝ իրավիճակը ճիշտ գնահատել հազիվ թե ստացվի: Կոնֆլիկտներից կհաջողվի խուսափել միայն նրա շնորհիվ, որ ձեր կարծիքը բարձրաձայն չեք արտահայտի: Սակայն ուշադիր դիտողը կնկատի, որ իրադարձություններն այնքան էլ ձեր սրտով չեն: Օրվա երկրորդ կեսը բարդ ժամանակահատված է, որը տհաճ նորություններ կբերի: Մի շտապեք արձագանքել դրանց. այսօր կարևոր թվացող շատ բան այդքան էլ մեծ նշանակություն չի ունենա, ինչքան թվում է: Երեկոն կուրախացնի դրամական մուտքերով: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը զուրկ չի լինի դժվարություններից, սակայն ուժ ու համառություն կունենաք դրանք հաղթահարելու համար: Օրվա առաջին կեսը հարմար է կարևոր հարցեր քննարկելու համար: Լավ է զրույցները հարմարավետ միջավայրում վարել, օրինակ՝ զրուցակիցներին հրավիրեք ձեր տուն: Գործնական ուղևորություններն այնքան էլ հաջող չեն լինի, բացի այդ շատ ժամանակ կխլեն: Հնարավոր են ոչ նշանակալի դրամական կորուստներ: Հեշտությամբ լեզու կգտնեք շրջապատողների, հատկապես՝ կանանց հետ: Կարող եք մասնակցել աշխարհիկ միջոցառումների, ծանոթություններ հաստատել, սակայն նոր հարաբերությունները այնքան էլ դինամիկ չեն զարգանա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բարդ ու միաժամանակ հետաքրքիր օր է: Սուր կարձագանքեք շրջապատում տեղի ունեցող ամեն ինչին, հաճախ ամեն ինչ հանգիստ կշռադատելու փոխարեն շտապողական որոշումներ կընդունեք: Չեք կարողանա կենտրոնանալ սեփական ցանկությունների վրա, գլուխ հանել դրանցից, այդ պատճառով էլ կանեք այն, ինչ ձեզանից սպասում են շրջապատողները. ավելի ուշ դա կարող է խնդիրների հանգեցնել: Արկածների ու գլխապտույտ կրքերի ծարավը կստիպի ձեզ գլխովին տրվել ամենին, ինչը ձեզ ինչ-որ ձևով սիրավեպ կհիշեցնի: Ընդ որում՝ մեծ է հավանականությունը, որ սիրտը կնվիրեք մարդու, ով դրան արժանի չէ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հագեցած օր է, որի ընթացքում կլուծեք ոչ միայն ձեր, այլև ուրիշների խնդիրները: Ոգևորվածությունը, որով կստանձնեք գործերը, վարակիչ կլինի: Ավելի ու ավելի շատ մարդիկ պատրաստ կլինեն աջակցել ձեր գաղափարներին, օգնել իրագործել դրանք: Կարող եք հաջողությունների հասնել գիտելիքներ, փորձ ու ստեղծագործական մոտեցում պահանջող կարևոր խնդիրները լուծելիս: Գրավիչ կլինեք, և դա աննկատ չի մնա շրջապատի կողմից: Հնարավոր է ծառայողական սիրավեպի սկիզբը: Սիրելիի հետ հաճելի ժամանակ կանցկացնեք, հավանական են փոքրիկ նվերներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Բարենպաստ միտումների ազդեցության ուժը մեծ կլինի, օրն էլ շատ հաջող կդասավորվի: Ձեռքերը ծալած նստելու ցանկություն չեք ունենա, ոգևորությամբ կձեռնարկեք կարևոր խնդիրների լուծումը: Օրը հարմար է խոշոր գործարքների ու գնումների համար: Կարող եք սկսել մասշտաբային նախագծի հետ կապված աշխատանքները միայն մի դեպքում, եթե վստահ եք, որ կարող եք երկար ժամանակ դրան տալ ձեր ողջ ներուժը: Հարմար օր է անձնական կյանքում նախաձեռնողականություն ցուցաբերելու համար: Մի վախեցեք մտերիմներին ներգրավել ձեր գործերի մեջ. կստանաք այն աջակցությունը, որի կարիքն ունեք: Հաջող կլինեն ոչ մեծ ուղևորությունները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Համբերությամբ զինվեք: Այսօր ստիպված կլինեք մի քանի փորձ կատարել ցանկալիին հասնելու համար: Հնարավոր են տհաճ զրույցներ ու վեճեր: Չեք ցուցաբերի այն ճկունությունն ու նրբանկատությունը, որը ձեզանից սպասում են ուրիշները, այնպես որ իրավիճակը բարենպաստ անվանել չի կարելի: Մյուս կողմից՝ հենց հաստատակամությունն ու կոշտությունը թույլ կտան հասնել ուզածին: Ստեղծագործական պոտենցիալը բարձր կլինի, հաջողությունների կհասնեք հնարամտություն, ստեղծագործական մոտեցում պահանջող գործերում: Հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները աչքի առաջ չեն լինի: Ստիպված կլինեք ջանքեր գործադրել ճշմարտությանը հասնելու համար, իսկ այդ ճշմարտությունն այնքան էլ հաճելի չի լինի: Տեղեկությունը, որը կստանաք, այնքան անսովոր կլինի, որ դրան դժվար կլինի հավատալը: Իրադարձությունների հետագա ընթացքը ցույց կտա, որ նույնիսկ ամենաանհավանականը հնարավոր է: Օրը հարմար է գործարքներ կնքելու, առևտրային գործունեության համար: Հաշվենկատությունը դրված կլինի այն ամենի մեջ, ինչ կանեք այսօր, և դա, որքան էլ տարօրինակ է, օգտակար կլինի: Շատ Կշեռքներ ճարպկության շնորհիվ կստանան այն, ինչի մասին նույնիսկ չէին երազում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Ինչքան ավելի շատ ժամանակ նվիրեք ուրիշների հարցերը լուծելուն, այնքան ավելի հաջող կլինի օրը: Ոգևորությունը, որով կստանձնեք բարդ գործերը, կօգնի ձեր կողմը գրավել մարդկանց, որոնց ավելի վաղ ձեզ համախոհ էիք համարում: Օգտվեք ձեր կապերից ու ծանոթություններից. դրանց շնորհիվ շատ բանում կհաջողեք: Կարող եք գումար ու արժեքավոր նվերներ ստանալու հույսեր ունենալ: Ազդեցիկ անձի միջամտությունը ձեր գործերին կօգնի առաջընթաց ապահովել նոր ասպարեզում: Սիրային հարաբերությունների տեսանկյունից օրն այնքան էլ հաջող չէ: Հեշտ չի լինի մտերիմ մարդուն հասկանալը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Այսօր խնդիրներ կծագեն այն պատճառով, որ չեք ցանկանա իրավիճակի հետ հաշվի նստել, կնախընտրեք տեսնել միայն այն, ինչ ձեր սրտով է: Օգտակար գործերն առանց ոգևորության կստանձնեք, իսկ դա ամենալավ ձևով չի անդրադառնա արդյունքների վրա: Ուշադրության ու հիացմունքի արժանանալու ցանկությունը կդրդի գործել արարքներ, որոնցից լավ էր հետ կանգնել: Օրվա երկրորդ կեսը առաջինից հաջող կլինի: Ձեզ վերջապես կհաջողվի շեղվել սեփական անձից ու նաև շրջապատին ուշադրություն դարձնել: Հակառակ սեռի ներկայացուցիչները ուրախություն կպարգևեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Մի փորձեք ձեր խնդիրներն ինքնուրույն լուծել. կան մարդիկ, ովքեր պատրաստ են ոչ միայն օգնել, այլև շատ բան ձեր փոխարեն անել: Կարող եք ստանալ ազդեցիկ անձանց աջակցությունը, սակայն դրա համար պետք է խորամանկության դիմեք: Հավանական է շահավետ գործարքների կնքումը: Ամեն ինչում անկախության կձգտեք, կընդունեք որոշումներ, որոնք դուր չեն գա մտերիմներին: Հարաբերությունները լարված կլինեն, սակայն բացասական միտումների ազդեցությունը ժամանակավոր բնույթ կկրի: Շուտով ամեն ինչ կհարթվի, տարաձայնություններն ու վեճերը կմնան անցյալում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Հանգիստ ու բարենպաստ օր է: Այն հարմար է աշխարհայացքի ընդլայնմանը նպաստող գործունեությամբ զբաղվելու համար: Կարող եք ուսում սկսել, կուրսերի գնալ, ինչ-որ նոր հետաքրքիր բանով զբաղվել: Լավ կանցնեն գործնական հանդիպումները: Պատրաստ եղեք, որ համաձայնությունները ավելի ուշ կվերանայվեն: Հույս մի դրեք դրամական մուտքերի վրա, սակայն լուրջ ծախսեր էլ չեն լինի: Օրը հարմար է տարբեր, այդ թվում՝ սիրային ուղևորությունների համար: Հնարավոր են անսպասելի տհաճ հանդիպումներ, որոնք ձեր նրբանկատության շնորհիվ վատ հետևանքներ չեն ունենա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Բարդ, բայց արդյունավետ ու հետաքրքիր օր է: Կարող եք հաջողություններ ակնկալել բոլոր գործերում, որ կստանձնեք: Բաց չեք թողնի ինչ-որ նոր բան իմանալու հնարավորությունը: Այն, ինչ այսօր կսովորեք, ավելի ուշ պետք կգա: Համառության շնորհիվ կկարողանաք հաղթել մրցակիցներին: Հաջող օր է շփման համար: Հիանալի լեզու կգտնեք նույնիսկ նրանց հետ, ում առաջին անգամ եք տեսնում: Լավ է նոր խոշոր գործեր ու նախագծեր սկսելը, հեշտությամբ համախոհներ կգտնեք: Արագ արդյունքներ մի ակնկալեք: Հիմա դուք դեռ ապագա հաղթանակների հիմքն եք դնում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5


loading...

Փակել