loading...

ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ԱՊՐԻԼԻ 7



Դիտումներ ` 1294
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ԱՊՐԻԼԻ 7

ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ԱՊՐԻԼԻ 7

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հնարավոր են հաջողություններ գործերում, շրջապատը կաջակցի ձեզ, կօգնի խնդիրների լուծման հարցում: Այսօր ուշադիր եք, հեշտությամբ թշնամիներին ջրի երես կհանեք: Պատրաստ եղեք օգնության հասնել համախոհներին. նրանք ձեր աջակցության կարիքը կունենան: Հնարավոր են դրամական մուտքեր, որոնք շատ տեղին կլինեն: Օրվա երկրորդ կեսը լավ ժամանակահատված է զբոսանքների համար: Ընտանիքում հնարավոր են տարաձայնություններ, աշխատեք չքննադատել մտերիմներին: Թանկ մարդկանց ուրախացնելու հնարավորություն կունենաք. բաց մի թողեք այն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Դժվար կլինի աշխատանքի վրա կենտրոնանալը, անձնական գործերը ձեզ ավելի կհետաքրքրեն, քան մասնագիտական հարցերի լուծումը: Չեն բացառվում ղեկավարության հետ տարաձայնությունները, գործընկերների հետ վեճերը: Լուրջ կոնֆլիկտ թույլ չեք տա, սակայն տեղի ունեցածի տհաճ նստվածքը բոլորի մոտ դեռ երկար կպահպանվի: Աշխատեք սրտին մոտ չընդունել ձեր հասցեին հնչող քննադատությունները, նույնիսկ եթե այսօր դրանք սովորականից շատ լինեն: Տրամադրությունը բարձրացնել կօգնի սիրելի գործը: Օրվա երկրորդ կեսին հնարավորություն կունենաք զբաղվել դրանով: Կուրախացնի աշխարհիկ միջոցառումներին մասնակցությունը. ուշադրության կենտրոնում կլինեք: Չպլանավորված գնումներից լավ է հետ կանգնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրն իր հետ խնդիրներ կբերի, սակայն թույլ չեք տա դրանք լրջանան: Նպատակասլացությունն ու գործնականությունը կօգնեն արագ լուծել բարդ խնդիրները: Մնացած գործերը կարող եք հանձնարարել համախոհներին: Օրվա կեսը լավ ժամանակահատված է և′ գործնական, և′ ոչ ֆորմալ շփումների համար: Խորհուրդներ կստանաք, որոնց արժե հետևել: Հնարավոր են հաճելի անակնկալներ, նվերներ հարազատներից ու ընկերներից: Կենսական պոտենցիալը բարձր կլինի: Օրը հարմար է սպորտով զբաղվելու, ուղևորությունների ու ակտիվ հանգստի համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ոչ միանշանակ օր է: Այն կարող է միաժամանակ և′ հաջողություններ, և′ հիասթափություններ բերել: Հուզական ֆոնն անկայուն կլինի, տրամադրությունն էլ հաճախ կփոխվի, կանհանգստանաք դատարկ բաների պատճառով: Այս ամենը մեծ ջանքեր կպահանջի, և արդեն օրվա կեսին հոգնածություն կզգաք: Լավ է, եթե հանգստանալու ու ուժերը վերականգնելու հնարավորություն ունենաք: Գործընկերների հետ երբեմն տարաձայնություններ կառաջանան, սակայն արագ կկարողանաք ընդհանուր լեզու գտնել, ու շուտով ներդաշնակություն կհաստատվի: Մտերիմները չեն հրաժարվի աջակցություն ցույց տալ. կարող եք հույս դնել նրանց վրա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Կարևոր է լավատես լինել ու գործնական տրամադրվել, նույնիսկ եթե ամեն ինչ այնպես չընթանա, ինչպես ակնկալում եք: Առողջ բանականությունը թույլ կտա խուսափել կոնֆլիկտներից, լավ հարաբերություններ պահպանել շրջապատի հետ: Ցանկացած նախագիծ ու պլան լավ է քննարկել ձեզ համար կարևոր մարդկանց հետ: Դա թույլ կտա ապագայում խուսափել շատ խնդիրներից ու տարաձայնություններից: Մտերիմներին կարող եք պատմել ձեր խնդիրների մասին: Նրանցից և′ խորհուրդներ, և′ աջակցություն կստանաք: Օրը հարմար է վերանորոգում սկսելու, ինտերիերը նորացնելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը հաջող կլինի, եթե ռիսկի չդիմեք, հետ կանգնեք չմտածված արարքներից: Ինչ-որ նոր բան ձեռնարկելուց առաջ ավարտին հասցրեք ավելի վաղ սկսած գործերը: Ցանկալի է պլան կազմել ու ամեն ինչում հետևել դրան: Եթե իմպրովիզներ անելու կարիք լինի, խուսափեք գործողություններից, որոնք տհաճ կերպով կզարմացնեն շրջապատին: Սովորույթներն ու ընդունված կանոնները խախտելը ցանկալի չէ: Լավ օր է ոչ մեծ ուղևորությունների, պայմանների փոփոխության համար: Կարող եք խոստովանել զգացմունքները, հաճելի անակնկալ անել սիրելիին: Անսովոր սիրային ժամադրությունները կբարձրացնեն տրամադրությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շատ գործեր են սպասվում: Ստիպված կլինեք լուծել ոչ միայն ձեր, այլև ուրիշների խնդիրները, այդ պատճառով օրը հագեցած կլինի: Մի մերժեք օգնության խնդրանքը, սակայն թույլ մի տվեք նաև չարաշահել ձեր բարությունը, հակառակ դեպքում սեփական հետաքրքրությունների մասին ստիպված կլինեք ընդհանրապես մոռանալ: Գործնական կապերին ընտրողաբար մոտեցեք: Խաբեբաներին զոհ դառնալու վտանգ կա: Անձնական խնդիրները լուծելը հեշտ կլինի, եթե մտերիմներին պատմեք ձեզ անհանգստացնող խնդիրների մասին: Ակնարկներից լավ է խուսափել. դրանք փոխհասկացողությանը չեն նպաստի: Երեկոն հարմար է պասիվ հանգստի համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը հաջող կլինի: Կարող եք նոր ու բարդ գործեր ձեռնարկել, հաջողության հասնելու շանսերը մեծ կլինեն: Հեշտությամբ համախոհներ կգտնեք, նույնիսկ ամենահամարձակ գաղափարները աջակցություն կգտնեն: Կկարողանաք ինչ-որ հին խնդիրներ լուծել, եթե դրանց ստեղծագործաբար մոտենաք: Շահավետ գործարքներ կնքելու հնարավորություն կա: Հավանական են դրամական մուտքեր: Անձնական գործերում հնարավոր են դրական փոփոխություններ: Չեն բացառվում հաճելի անակնկալները: Օրը հարմար է ընկերների հետ հանդիպումների ու հյուրեր ընդունելու համար: Խուսափեք մեքենայի ղեկին երկար ճամփա գնալուց: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Թեթև ու հաճելի օր է, որը լավ նորություններ է խոստանում: Իրենց մասին կհիշեցնեն հին ծանոթները կամ գործընկերները, որոնց հետ համագործակցությունը ոչ միայն արդյունավետ, այլև հաճելի կլինի: Կարող եք վերականգնել հին սիրային կապերը: Բոլոր գործերը մեծ հետաքրքրությամբ կստանձնեք, դրանցից շատ լավ գլուխ կհանեք: Օրը հարմար է խոշոր գնումների համար: Ծախսած գումարի համար զղջալու կարիք չի լինի: Ուղևորությունները հաջող կընթանան, հաճելի տպավորություններ կթողնեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա առաջին կեսը հարմար է մասնագիտական ու անձնական խնդիրները լուծելու համար: Արդյունավետ կանցնեն հանդիպումները, գործնական շփումները ոչ միայն օգտակար, այլև հաճելի կլինեն: Հնարավոր են սիրային արկածներ: Դուր կգաք նոր ծանոթներին, հիանալի լեզու կգտնեք նաև հների հետ, կպաշտպանեք ձեր հետաքրքրությունները, ոչ մեկին չեք վիրավորի ու չեք հիասթափեցնի: Օրվա երկրորդ կեսը այդքան էլ հաջող չի լինի: Հնարավոր են փոքր դժվարություններ ու թյուրիմացություններ, որոնք նյարդայնության պատճառ կդառնան: Ցանկալի է հետ կանգնել ուղևորություններից, քչացնել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը: Հնարավոր են ինքնազգացողության վատացում, չեն բացառվում գլխացավերն ու անքնությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը հաջող կդասավորվի ու ձեր ջանքերի շնորհիվ շատ դրական բաներ կբերի: Գործունյա ու ակտիվ կլինեք, հեշտությամբ գլուխ կհանեք գործերից ու արագ համախոհներ կգտնեք: Հաջող կլինեն պոտենցիալ գործատուների ու գործընկերների հետ հանդիպումները: Կարող եք մասնագիտական միջոցառումների, սեմինարների մասնակցել. օգտակար ծանոթություններ հաստատելու հնարավորություն կլինի: Ուղևորությունները կբարձրացնեն տրամադրությունը, պայմանների փոփոխությունն էլ օգտակար կլինի: Բարձր կլինի ստեղծագործական պոտենցիալը, հետաքրքիր գաղափարներ կունենաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ամենակարևոր գործերով լավ է զբաղվել օրվա առաջին կեսին: Հաջող կանցնեն բանակցությունները, շահավետ գործարքներ կնքելու հնարավորություն կա: Կարող եք փոխել աշխատանքը, համագործակցություն սկսել նոր գործընկերների հետ: Շատ Ձկների առջև գրավիչ մասնագիտական հեռանկարներ կբացվեն: Օրվա երկրորդ կեսը տհաճ անակնկալներ կմատուցի, սակայն չեք կորցնի լավատեսությունը: Ընկերներն ու համախոհները կաջակցեն ձեր բոլոր գաղափարներին: Միայնակ Ձկներին օրը հետաքրքիր հանդիպումներ է խոստանում, իսկ նրանք, ովքեր արդեն գտել են իրենց երկրորդ կեսին, սիրելիի հետ հաճելի ժամանակ կանցկացնեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4 Նյութի աղբյուրը`Hayastan24.com


loading...

Փակել