loading...

ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ԱՊՐԻԼԻ 28



Դիտումներ ` 1521
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ԱՊՐԻԼԻ 28

ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ԱՊՐԻԼԻ 28

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

 

Հաջող օր է: Կենսական էներգիայի պակաս չեք ունենա: Լավատեսությունն ու ակտիվությունը կօգնեն շահել շրջապատի համակրանքն ու հարգանքը: Չի բացառվում, որ իրենց մասին հիշեցնեն հին ծանոթները. ուրախ կլինեք ազատ ժամանակը նրանց հետ անցկացնել:

 

Օրը հարմար է սիրային հարաբերություններ սկսելու համար: Մի նստեք տանը, եթե ցանկանում եք հետաքրքիր ծանոթություններ հաստատել. աստղերը հաճելի հանդիպումներ են խոստանում: Եթե արդեն գտել եք ձեր երկրորդ կեսին, աշխատեք նրա հետ ավելի շատ ժամանակ անցկացնել. դա երկուստեք հաճելի կլինի:

 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

 

Օրը բավականին հաճելի կլինի, չնայած որ հազիվ թե նշանակալի իրադարձություններ ու փոփոխություններ բերի: Այն հարմար է աշխատանքի համար, որում մեծ հաջողությունների կարող եք հասնել: Գործերի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքը կօգնի խուսափել սխալներից, առաջ անցնել մրցակիցներից: Հաջող կլինեն ելույթները, հեշտությամբ կշահեք ունկնդիրների համակրանքը:

 

Լավ կանցնեն նախապես պլանավորված հանդիպումները, իսկ անսպասելի ժամադրություններն ավելի շուտ կհիասթափեցնեն: Հնարավոր են վեճեր ավագ հարազատների հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

 

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

 

Թե ինչպես կդասավորվի օրը, կախված է միայն ձեզանից: Պատրաստ եղեք ինչ-որ անսովոր բան անել, խախտել իրադարձությունների սովորական ընթացքը, նախաձեռնող լինել. այս ամենն անհրաժեշտ է դրական փոփոխությունների համար: Եթե սպասողական դիրք ընդունեք, ոչնչի չեք հասնի: Գլխավոր խնդիրն այն կլինի, որ ոչ մի կերպ չեք կարողանա ճիշտ գնահատել ձեր արարքների հետևանքները: Զգույշ եղեք, եթե ուզում եք խուսափել տհաճություններից:

 

Չեն բացառվում մտերիմների հետ տարաձայնությունները, սակայն լուրջ կոնֆլիկտներ չեն առաջանա, եթե նրբանկատ լինեք:

 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

 

Բարդ օր է: Հաջողության հասնելու համար համառություն է պետք ցուցաբերել, սակայն շատ Խեցգետիններ այսօր հակված կլինեն դժվարությունների առաջ ընկրկելու և հրաժարվելու մտածածից: Հաջողության հասնելու հնարավորությունները կմեծանան, եթե ստանաք ընկերների աջակցությունը. նրանք կհուշեն՝ ինչ է պետք ձեռնարկել:

Ուրախացրեք ինքներդ ձեզ, նույնիսկ եթե դա կապված լինի ծախսերի հետ. ձեզ դրական հույզեր ու հաճելի տպավորություններ են անհրաժեշտ: Կարող եք ուղևորությունների մեկնել. դրանք հետաքրքիր կլինեն ու երկար ժամանակ կմնան հուշերում: Օրվա երկրորդ կեսին չեն բացառվում հաճելի ծանոթությունները:

 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

 

 

 



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

 

Հաջողությունների հասնել հնարավոր է, սակայն միևնույն ժամանակ բարդ: Զգույշ ընտրեք համախոհներին, վստահեք միայն նրանց, ովքեր շատ անգամ են օգնել ձեզ: Հավանական է պետք գա այն մարդկանց աջակցությունը, որոնց հետ վերջին շրջանում լեզու չէիք գտնում: Այս իրավիճակից ելք գտնելու համար նրբանկատություն պետք կլինի:

Խուսափեք մրցակցային պայքարից: Իսկ եթե որոշեք ամեն դեպքում պայքարի մեջ մտնել, պատրաստ եղեք, որ մրցակիցները անազնիվ մեթոդներից կօգտվեն: Կուրախացնեն մտերիմների հետ շփումները: Շատ Առյուծներ անսպասելի ու հաճելի նվերներ կստանան:

 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

 

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Աշխատանքի մեջ զգուշություն ու հեռատեսություն է պետք, առանց որոնց հազիվ թե կարողանաք հաջողությունների հասնել: Նոր նախագծին անցնելուց առաջ ստուգեք՝ արդյոք տիրապետում եք ողջ տեղեկատվությանը. դրա պակասը կարող է տհաճությունների հանգեցնել: Ուշադրություն կպահանջեն ֆինանսական գործերը: Ծախսերը սպասվածից շատ կլինեն:

 

Անձնական հարաբերություններում կիշխի ներդաշնակությունն ու փոխհասկացողությունը: Չեք մերժի մտերիմներին, կօգնեք ձեզ համար թանկ մարդկանց: Շատ հին խնդիրներ կլուծվեն ձեր ջանքերի շնորհիվ, վիրավորանքներն էլ կմնան անցյալում:

 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

 

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

 

Լավատես եղեք, նույնիսկ եթե օրը ձեր ուզածի նման լավ չդասավորվի: Կգտնեք իրավիճակը դեպի լավը փոխելու ձևը, եթե իրերին իրատեսորեն նայեք և չչափազանցնեք եղած խնդիրների կարևորությունը: Աշխատավայրում հնարավոր են տհաճ անակնկալներ: Հնարավոր է խախտվեն հին պայմանավորվածությունները, կամ էլ կհիասթափեցնեն գործընկերները:

 

Մտերիմները կփորձեն ուրախացնել, բարձրացնել տրամադրությունը: Հաճելի ընկերակցությամբ հանգիստ երեկոն կօգնի վերականգնել ուժերը, շատ բաների նորովի նայել:

 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

 

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

 

Հանգստություն պահպանեք: Դա կարևոր է ճիշտ որոշում ընդունելու, բարդ իրավիճակից ելք գտնելու համար: Ուշադիր դիտեք շրջապատը, աչքից բաց մի թողեք նույնիսկ աննշան թվացող փաստերը: Հնարավորություն կունենաք հաղթահարել բոլոր թակարդներն ու հասնել նպատակին:

 

Լավ օր է շփման համար: Հնարավոր է սիրային հարաբերությունների սկիզբը: Չի բացառվում սերն առաջին հայացքից: Ցանկալի է չշտապեցնել իրադարձությունները. ավելի ուշ նախաձեռնությունը ձեր ձեռքը վերցնելու ժամանակը կգա:

 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

 

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հնարավոր կլինի մեծ հաջողությունների հասնել: Որոշ Աղեղնավորներ նույնիսկ ավելին ձեռք կբերեն, քան ակնկալում էին: Դրա համար նույնիսկ ջանքեր գործադրելու կարիք չի լինի. հաջողությունն այսօր ձեր կողմից կլինի: Աշխատեք ժամանակը արդյունավետ օգտագործել: Ինչքան ավելի շատ գործեր պլանավորեք ու հանդիպումներ նշանակեք, այնքան լավ:

 

Ձեր անձնական գրավչությունը անտարբեր չի թողնի հին ու նոր ծանոթներին: Օգտվեք դրական միտումների ազդեցությունից այն մարդու հետ հարաբերությունները վերականգնելու համար, որին պատահաբար վիրավորել եք:

 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

 


ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարդ կլինի շրջապատի հետ լեզու գտնելը: Նույնիսկ նրանք, ովքեր ավելի վաղ ձեզ աջակցում էին, այսօր կքննադատեն ձեր գործողություններն ու պահանջներ կներկայացնեն: Փորձեք գտնել այդ ամենի իրական պատճառները: Դա անհրաժեշտ է հարաբերությունները կարգավորելու, տարաձայնություններին ու կոնֆլիկտներին վերջ տալու համար: Չի բացառվում, որ պարզապես բամբասանքների զոհ դարձած լինեք:

 

Խուսափեք ծանրաբեռնվածությունից, ավելի շատ հանգստացեք: Ուշադիր եղեք առողջության հանդեպ:

 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

 

Բարդ օր է: Այն շատ խնդիրներ ու հոգսեր կբերի, չի բացառվում, որ ինչ-որ դժվար ու շտապ լուծում պահանջող խնդիրներ առաջանան: Ժամանակից շուտ մի հանձնվեք: Համառ եղեք, աշխատեք գլուխ հանել ստեղծված իրավիճակից, և կգտնեք ամեն ինչ դեպի լավը փոխելու ձևը:

 

Հնարավոր են ոչ մեծ ֆինանսական մուտքեր, որոնք շատ տեղին կլինեն: Շատ Ջրհոսներ հաջող գնումներ կկատարեն: Կարող եք հյուրեր ընդունել, հիանալի կկազմակերպեք երեկույթները, զվարճանքի բազմաթիվ ձևեր կմտածեք:

 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

 

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

 

Մի շտապեք, հատկապես, եթե գործն աշխատանքին է վերաբերում: Շտապելիս կարող եք սխալներ թույլ տալ, որոնք արագ ուղղելը դժվար կլինի: Կարող եք նոր գործեր ստանձնել, եթե դրանց հետ կապված ամեն ինչ լավ կշռադատված, մտածված ու վերլուծված լինի: Ակտիվ գործողությունների անցնելուց առաջ պլան կազմեք:

 

Հեշտ կլինի սիրահարվելը, սակայն միևնույն ժամանակ հեշտ կլինի նաև հետաքրքրությունը կորցնելն այն մարդու նկատմամբ, ով վերջերս դուր էր եկել ձեզ: Օրը պատրանքներ ու հույսեր կբերի, սակայն հազիվ թե նշանավորվի անձնական հարաբերություններում լուրջ փոփոխություններով:

 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5


loading...

Փակել