loading...

ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ԱՊՐԻԼԻ 26



Դիտումներ ` 2086
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ԱՊՐԻԼԻ 26

ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ԱՊՐԻԼԻ 26

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

 

Այսօր կարևոր է կոնֆլիկտներից խուսափելն ու շրջապատի հետ լավ հարաբերություններ պահպանելը: Հաճախ դրա համար ստիպված կլինեք զիջումների գնալ, համբերության հրաշքներ ցույց տալ, սակայն հավատացեք, որ այդ ամենն ավելի քան արդարացված կլինի: Եթե նրբանկատ ու դիվանագետ լինեք, կկարողանաք նոր համախոհներ ու ընկերներ ձեռք բերել:

 

Օրը հարմար է ֆիզիկական աշխատանքի ու սպորտով զբաղվելու համար: Էներգիայով լի կլինեք ու հիանալի արդյունքների կհասնեք, եթե ակտիվությունը ճիշտ ուղու վրա դնեք: Ակտիվ հանգիստը, էքսկուրսիաներն ու զբոսանքները նույնպես օգտակար կլինեն:

 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

 

Հաջող օր է: Այսօրվա իրադարձությունները ձեզ  ամենայն հավանականությամբ ուրախություն կպատճառեն: Եթե կենտրոնանաք աշխատանքի վրա` հաջողությունների կհասնեք. չի լինի խնդիր, որին լուծում չկարողանաք գտնել: Հավանական են հետաքրքիր գործնական առաջարկներ. նոր գործընկերների հետ համագործակցությունն արգասաբեր ու հաճելի կլինի: Եթե օգնության կարիք ունենաք, ընկերները չեն մերժի:

 

Ժամանակը լավ անցկացնելու, լավ ընկերախմբում հանգստանալու, աշխարհիկ միջոցառումներին մասնակցելու հնարավորություն կունենաք: Երեկոյան հնարավոր են անսպասելի այցեր, որոնց համար շատ ուրախ կլինեք:

 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

 

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

 

Հաջող օր է, սակայն պետք չէ հուսալ, որ ամեն ինչ ինքն իրեն լավ կդասավորվի: Աշխատանքի մեջ ու անձնական հարաբերություններում ցանկալիին կհասնեք միայն մի ձևով՝ գործելով: Լավ է, եթե մանրամասն մշակված պլան ունենաք. դրան հետևելով՝ կկարողանաք խուսափել շատ գայթակղություններից ու հուզումներից:

 

Հազիվ թե կարողանաք խուսափել փոքր դժվարություններից, թյուրիմացություններից ու տարաձայնություններից, սակայն դրանք տրամադրությունը չեն փչացնի: Մի վախեցեք փորձարկումներ անել, հատկապես, եթե խոսքը աշխատանքին է վերաբերում. այստեղ նոր մեթոդները հաջող կլինեն:

 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

 

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

 

Օրը հաջող կլինի նրանց համար, ովքեր պատրաստ են ինքնուրույն գործել ու պաշտպանել սեփական տեսակետը: Ձեզ կարող են քննադատել ու համոզել հետ կանգնել մտածածից, սակայն երբ առաջին արդյունքներին հասնեք, վերաբերմունքը կփոխվի: Հնարավոր են ոչ մեծ ֆինանսական կորուստներ, պետք չէ շտապել գնումներ կատարելիս:

 

Շատ Խեցգետիններ ինչ-որ կարևոր բան կիմանան, տեղեկատվություն կստանան, որը շատ շուտով պետք կգա, նոր բան կսովորեն հին ծանոթներից: Օրվա երկրորդ կեսը հարմար է ոչ մեծ ուղևորությունների (այդ թվում՝ սիրային) համար:

 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

 

 

 

 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

 

Կիմանաք՝ ինչ եք ուզում և չեք հրաժարվի նպատակներից, նույնիսկ եթե իրադարձությունները ձեր դեմ դասավորվեն: Հաջողությունների հասնել հնարավոր է, սակայն դրա համար պետք է մեծ ջանքեր գործադրել: Օրվա կեսին հոգնածություն կզգաք: Արժե լսել փորձառու մարդկանց խորհուրդները. դրանք կօգնեն խուսափել սխալներից:

Օրը հարմար չէ անձնական բնույթի կարևոր հարցերի քննարկման համար: Մտերիմների հետ փոքր տարաձայնությունները կարող են լուրջ կոնֆլիկտի հիմք դառնալ, եթե գործին կողքից միջամտություն չլինի:

 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

 

 



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

 

Ինքնավստահ եղեք, նույնիսկ եթե ամեն ինչ այնպես չլինի, ինչպես դուք էիք ցանկանում: Ձեր գաղափարները միանգամից աջակցություն չեն ստանա, սակայն երբ մանրամասն ներկայացնեք դրանք` շրջապատը կփոխի կարծիքը: Խուսափեք վեճերից ու բաց կոնֆլիկտներից: Համբերատարության ու նրբանկատության պակաս կունենաք. ռիսկի կենթարկեք թանկ մարդկանց հետ հարաբերությունները:

 

Օրը հարմար է ֆինանսական հարցերի լուծման համար: Գումարի հետ կապված հարցերում սխալներ թույլ չեք տա: Հնարավոր են հանդիպումներ մարդկանց հետ, որոնք կօգնեն ձեզ իրագործել համարձակ մտահղացումները:

 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

 

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Ինչպես էլ որ դասավորվեն հանգամանքները, առաջ կտանեք ձեր տեսակետը: Դա ճիշտ որոշում կլինի. առանց համառության ու ջանասիրության հաջողության հնարավոր չի լինի հասնել: Հնարավոր են վեճեր ու տարաձայնություններ աշխատավայրում, սակայն կկարողանաք պաշտպանել ձեր տեսակետները, ղեկավարության ու գործընկերների աջակցությունը ստանալ: Հավանական են դրամական մուտքեր ու արժեքավոր նվերներ: Ֆինանսական պատկերն էլ հաջող կլինի:

 

Օրվա երկրորդ կեսին զգույշ է պետք լինել: Խուսափեք ռիսկային քայլերից ու չմտածված արարքներից: Արկածախնդրության ժամանակը չէ. դրա ավարտը ձեր ուզածի պես չի լինի:

 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

 

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

 

Հազիվ թե լուրջ դժվարությունների բախվեք, կկարողանաք ավարտին հասցնել ավելի վաղ սկսած գործերը, ինչ-որ նոր բան ձեռնարկել: Վատ օր չէ աշխատանքային հարցերի քննարկման համար: Լսեք գործընկերներին. այդպես կկարողանաք ստանալ ձեզ պիտանի տեղեկատվությունը: Ամենաուշադիր Կշեռքները նույնիսկ բամբասանքներից ու շշուկներից իրենց համար օգուտ կքաղեն:

Կարող եք աշխարհիկ միջոցառումներին մասնակցել, սակայն պետք չէ երկար մնալ. ձեզ հանգիստ է անհրաժեշտ: Օրվա երկրորդ կեսին չի բացառվում ինքնազգացողության վատացումը: Երեկոյան զբոսանքը կօգնի խուսափել անքնությունից:

 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

 

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

 

Օրը դրական հույզեր կպարգևի: Հնարավորություն կունենաք զվարճանալ, ժամանակը լավ անցկացնել ձեզ համար հաճելի մարդկանց հետ: Գործընկերների հետ հարաբերությունները հանգիստ կլինեն, չեն բացառվում ծառայողական սիրավեպերը: Օրվա երկրորդ կեսը ցանկալի է անցկացնել տանը: Այս ժամանակահատվածը հարմար է ուղևորությունների, էքսկուրսիաների, զբոսանքների համար:

 

Հնարավոր են ոչ մեծ նվերներ, ուշադրության նշաններ ձեզ հետաքրքրող մարդկանցից: Հակված կլինեք գերագնահատել ձեր ֆինանսական հնարավորությունները, չմտածված գնումներ անել ու ծախսել ավելին, քան պետք էր:

 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

 

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ձանձրանալու առիթ չի լինի: Օրը շատ իրադարձություններ ու արկածներ կբերի: Ձեզ չեն վախեցնի փոփոխությունները, արագ կկողմնորոշվեք նոր իրադրության մեջ, կհասկանաք՝ ինչպես է պետք ձեզ պահել, ինչ ձեռնարկել՝ ստեղծված իրավիճակից առավելագույն օգուտ ստանալու համար: Շրջապատը կփորձի հետևել ձեր օրինակին, սակայն դա նրանց ոչ միշտ կհաջողվի:

Հնարավորություն կունենաք մասնակցել կարևոր հասարակական միջոցառումների, օգնել դժվար իրավիճակում հայտնված մարդկանց: Հոգ կտանեք ուրիշների մասին, սակայն չեք մոռանա նաև սեփական հետաքրքրությունների մասին:

 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

 

Օրը հարմար է բարդ ու կարևոր գործերի, լուրջ հարցերի լուծման համար: Կկարողանաք կենտրոնանալ, ոչ մի մանրուք աչքից բաց չեք թողնի: Հազիվ թե ինչ-որ մեկը շեղի ձեզ կամ խանգարի կյանքի կոչել մտածածը: Հավանական են փոքր տարաձայնություններ, թյուրիմացություններ աշխատավայրում, սակայն կկարողանաք արագ ամեն ինչ հարթել, հարաբերություններն էլ չեն փչանա:

Չեն բացառվում դրական փոփոխություններն անձնական կյանքում: Սիրահարված Ջրհոսները անցյալում կթողնեն տարաձայնություններն ու վեճերը, իսկ նրանց, ովքեր դեռ միայնակ են, հետաքրքիր ծանոթություններ են սպասվում:

 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

 

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

 

Հաջող օր է, առատաձեռն եղեք դրական հույզերի հարցում: Նույնիսկ եթե ինչ-որ բան այնպես չընթանա, չեք կորցնի հոգեկան հավասարակշռությունը, չեք հրաժարվի պլաններից: Անհաջողությունների պատճառով չեք հուսահատվի, տարաձայնություններից ու վեճերից էլ կկարողանաք խուսափել, լավ լեզու կգտնեք հին ու նոր ծանոթների հետ: Չի բացառվում սիրային հարաբերությունների սկիզբը:

 

Լավ կանցնեն ուղևորությունները, նույնիսկ եթե սպասվածից շուտ ճամփա ընկնեք ու պատրաստվելու ժամանակ քիչ լինի: Նոր տպավորություններ կստանաք, հաջող գնումներ կկատարեք:

 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5 


loading...

Փակել