loading...

ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ԱՊՐԻԼԻ 24



Դիտումներ ` 1863
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ԱՊՐԻԼԻ 24

ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ԱՊՐԻԼԻ 24

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

 

Օրը զուրկ չի լինի դժվարություններից, սակայն դրանք բոլորը հաղթահարելի կլինեն: Հաջողության հասնելուն կօգնի հնարամտությունը: Հաճախ առանց երկար մտածելու կգործեք, և դա անելանելի վիճակի մեջ կգցի ձեր թշնամիներին: Հաճախ արդյունքներն այնպիսին չեն լինի, ինչպիսին ակնկալում էիք, սակայն դա ձեզ չի հուսահատեցնի:

 

Հաճելի զրուցակից ու գործընկեր կլինեք, ուստի զարմանալի չէ, որ մարդիկ կձգտեն դեպի ձեզ: Մի քանի րոպեն բավարար կլինի նոր ծանոթին գրավելու համար:

 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

 

Հաջող օր է: Շատ բան ձեր ուզածի պես կդասավորվի.ավելի վաղ ծագած խնդիրներն էլ կլուծվեն: Մասնագիտական սանդուղքով վեր բարձրանալու, մեծ գումար խոստացող նախագիծը հաջողությամբ կյանքի կոչելու շանս կունենաք: Բաց մի թողեք համախոհներին ձեզ աջակցելու համար շնորհակալություն հայտնելու ու բարդ վիճակում հայտնված մարդկանց օգնելու հնարավորությունը:

 

Օրվա երկրորդ կեսին չեք կարողանա խուսափել անհանգստությունից ու հուզումներից, սակայն գլուխը չեք կորցնի, հանգստություն կպահպանեք ու ճիշտ որոշում կընդունեք: Ձեր գործողությունների շնորհիվ անձնական կյանքում իրավիճակը կկայունանա, ձեր տունն էլ ավելի հարմարավետ կդառնա:

 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

 

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

 

Բարդ օր է: Ցանկալի չէ ինքնուրույն կարևոր ու պատասխանատու որոշումներ ընդունելը, այնպիսի արարքներ գործելը, որոնք կարող են լուրջ հետևանքներ ունենալ: Ղեկավարության հետ շփումներում նրբանկատ եղեք, աշխատեք հույզերին չտրվել: Հոգ տարեք ձեր հեղինակության մասին:

 

Անձնական հարաբերություններում լուրջ եղեք: Մտերիմներից մի թաքցրեք զգացմունքները, սակայն դրանք այնպես արտահայտեք, որ ոչ ոքի չվիրավորեք: Հին կապերը վերականգնելու, հաշտվելու հնարավորություն կունենաք:

 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

 

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

 

Սխալներ չեք գործի, եթե չշտապեք: Գործնական բանակցությունների ու կարևոր հանդիպումների ժամանակ աշխատեք ավելորդ ոչինչ չխոսել, ձեր կարծիքն արտահայտեք ու կիսվեք գաղափարներով միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Նոր գործընկերների հետ համագործակցություն սկսելու համար վատ օր է:

 

Հակված կլինեք էքստրավագանտ արարքներ գործելու, որոնք տհաճ կերպով կզարմացնեն շրջապատին: Մյուս կողմից հենց այս օրը նոր պլաններ կբերի, որոնք իրագործելու դեպքում կկարողանաք անձնական կյանքում դրական փոփոխություններ մտցնել:

 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

 

Օրը կարող է աշխատանքային ու անձնական խնդիրներ բերել: Սակայն ձեզ կհաջողվի ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվել, գլուխ կհանեք դժվարություններից, կիրագործեք պլանները, որոնց վրա երկար ժամանակ տանջվել էիք: Ուղևորությունների ժամանակ զգույշ եղեք, հատկապես, եթե մեքենայի ղեկին եք: Ցանկալի չէ տրանսպորտային միջոցներ գնելը:

 

Բարձր կլինի ստեղծագործական պոտենցիալը: Այսօրվա գաղափարները շատերը փայլուն կգնահատեն: Հնարավոր են նոր ծանոթություններ: Սկզբում դրանց լուրջ չեք վերաբերվի, իսկ ավելի ուշ կփոխեք կարծիքը:

 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

 

 

 



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Չափազանց մեծ ժամանակ կտրամադրեք ուրիշների գործերին՝ մոռանալով սեփականի մասին: Հիմա դա դեռ լուրջ խնդիրների չի հանգեցնի, սակայն ավելի ուշ կարող է տհաճությունների պատճառ դառնալ: Այնպես որ փորձեք ժամանակն այնպես բաշխել, որ այն ամեն ինչին հերիքի: Չպլանավորված ուղևորություններից լավ է հրաժարվել:

 

Վատ օր չէ նոր ծանոթությունների համար, սակայն սկսվող հարաբերությունները ոչ թե սիրային, այլ ընկերական կամ գործնական ուղով կզարգանան: Ուշադրություն դարձրեք արտաքին տեսքին. այսօր ձեզ հագուստով կդիմավորեն: Իմիջի հետ կապված փորձարկումները հաջող կլինեն:

 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

 

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

 

Հաջողության հասնելը հեշտ չի լինի, սակայն հնարավոր է: Օգտվեք ունեցած կապերից, ծանոթներին ներգրավեք ձեզ համար կարևոր հարցերի լուծման մեջ: Այսօր լավ է հետևել խորհուրդներին, քանի որ սեփական դատողությունները միշտ չէ, որ ճիշտ կլինեն: Շատ Կշեռքների այսօր կպակասի դիտողունակությունը, աչքից կվրիպեն փաստեր, որոնք ավելի ուշ կարևոր դեր կխաղան:

 

Վատ օր է գնումների համար: Հակված կլինեք ձեռք բերել իրեր, որոնց կարիքն այնքան էլ չունեք: Օրը հարմար է հանգստի, քաղաքից դուրս ուղևորությունների, պայմանների փոփոխության համար:

 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

 

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

 

Օրվա առաջին կեսը դժվար կլինի շփումների տեսանկյունից: Փոխարենը այն հիանալի է ինքնուրույն աշխատելու համար: Հնարավոր է գումար ստանաք, իսկ թե ինչպես այն ծախսել, կորոշեք ինքներդ. այստեղ խորհրդի կարիք չեք ունենա: Հնարավոր է ծառայողական սիրավեպի սկիզբ, որն անհանգստություն ու հոգսեր կբերի, սակայն դրական հույզերի հարցում էլ առատաձեռն կլինի:

Օրվա երկրորդ կեսն ավելի հաջող կլինի: Այս հատվածում կարող եք գործնական հանդիպումներ ու բանակցություններ նշանակել: Հավանական է տեղեկատվության ստացումը, որը շուտով շատ օգտակար կարող է լինել: Երեկոյան աշխատեք չծանրաբեռնվել, հակառակ դեպքում չեք կարողանա խուսափել գլխացավից ու անքնությունից:

 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

 

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

 

Լավ օր է աշխատանքի համար: Գլուխ կհանեք տարբեր բարդության խնդիրներից, ձեր ձեռքբերումներն էլ աննկատ չեն մնա: Հնարավորություն կունենաք կարգավորելու ղեկավարության հետ հարաբերությունները կամ ստանալ ազդեցիկ անձանց աջակցությունը: Օրը հարմար է ելույթների, սեմինարներին մասնակցության համար:

 

Մի վախեցեք կանքում կտրուկ փոփոխությունից. իրավիճակն ավելի լավը կդառնա ոչ միայն ձեր, այլև մտերիմների համար: Կարող եք խոշոր գնումներ կատարել, կահույք ու ինտերիերի մասեր գնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

 

Բարդ օր է: Իսկ խնդիրներ ավելի շատ ինքներդ ձեզ համար կստեղծեք. կզբաղվեք տհաճ գործերով, գործ կունենաք ձեզ համար ոչ այնքան համակրելի անձանց հետ: Բացի այդ, տարաձայնություններ կծագեն համախոհների հետ, զիջումների դժվարությամբ կգնաք:

 

Մտերիմների հետ կոնֆլիկտներից կկարողանաք խուսափել, եթե հանգստություն պահպանեք ու լսեք կանանց խորհուրդները: Կարող եք մեկնել ոչ մեծ ուղևորությունների, իսկ ահա մեծ ճամփորդությունների համար օրն անհաջող է:

 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

 

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

 

Օրն այնքան էլ հաջող չի սկսվի: Դժվարությամբ կկենտրոնանաք, շատ բան մոռացության կմատնեք, այդ թվում՝ կարևոր գործերը: Նույնիսկ ընթացիկ մասնագիտական գործերից դժվարությամբ գլուխ կհանեք. բարեբախտաբար կողքին կլինեն մարդիկ, ովքեր պատրաստ կլինեն աջակցել: Ցանկալի չեն պետհիմնարկներ այցերն ու պաշտոնյաների հետ գործ ունենալը:

 

Օրվա երկրորդ կեսը դրական հույզեր, նոր տպավորություններ ու հաճելի ծանոթություններ կբերի: Ներքին ձայնը սուր լինի, կհասկանաք շրջապատին, հեշտությամբ լեզու կգտնեք ձեզ համար համակրելի մարդկանց հետ:

 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

 

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

 

Մի շտապեք: Օրը հաջող կընթանա, եթե ոչ ոքի թույլ չտաք շտապեցնել ձեզ: Օրը հարմար է գործնական շփումների համար. օգտակար տեղեկատվություն կստանաք: Մի շտապեք կիսվել նոր վկայություններով. հիմա դրանք լավ է գաղտնի պահել: Կարող եք ստորագրել փաստաթղթեր, համագործակցության համաձայնագիր կնքել:

Կկարողանաք ընդհանուր լեզու գտնել մտերիմների հետ, լուծել երկար ժամանակ մտերիմներին անհանգստացնող ընտանեկան խնդիրները: Հնարավոր են դրամական մուտքեր, արժեքավոր նվերներ, հաճելի անակնկալներ:

 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


loading...

Փակել