ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ԱՊՐԻԼԻ 23
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Նոր պլաններ ու գաղափարներ կառաջանան: Դրանցից մի քանիսը իսկապես լավը կլինեն, սակայն ինչպես մտածածը կյանքի կոչել՝ դե ակնհայտ է: Ոչ ստանդարտ մեթոդներ փնտրեք ու փորձարկումներ արեք. եթե նպատակին փորձված ուղիներով գնաք, շատ ժամանակ կկորցնեք: Կենտրոնացեք նրա վրա, ինչն իսկապես կարևոր է. այդպես ավելի հեշտ կլինի ստանալ ուզածը:
Հավանական են հաճելի նորություններ, որոնք կբարձրացնեն տրամադրությունը, կօգնեն ծանոթ իրերին նորովի նայել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Օրը վատ չի դասավորվի: Աշխատեք ճիշտ գնահատել ուժերը. դա կօգնի խուսափել սխալներից, քայլերից, որոնց համար ավելի ուշ ստիպված կլինեք զղջալ: Կարող եք ինքնուրույն բարդ գործեր ստանձնել. համբերությամբ զինվեք, հույս մի դրեք մտածածն անհապաղ կյանքի կոչելու վրա:
Զգույշ եղեք գումարի հետ, հատկապես՝ ուրիշի կամ պարտքով վերցրած. մեծ է այն կորցնելու վտանգը: Նույնը վերաբերում է արժեքավոր իրերին, կարևոր փաստաթղթերին: Ցանկալի չէ խախտել օրվա սովորական ռիթմը. դա կարող է վատ անդրադառնալ տրամադրության ու ինքնազգացողության վրա:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Հազիվ թե կարողանաք մեծ հաջողությունների հասնել, սակայն օրը հաճելի կանցնի: Տրամադրությունը լավը կլինի ու չի փչանա, եթե դժվարություններ ու թյուրիմացություններ առաջանան: Հնարավորություն կունենաք հանդիպել ձեզ համար հաճելի մարդկանց հետ, ընկերախմբում ուրախ ժամանակ կանցկացնեք: Չեն բացառվում սիրային ծանոթությունները:
Ցանկալի չէ աշխատանքային հարցերի, բիզնեսի, ներդրումների հետ կապված հարցերի քննարկումը. դրանք կարող են վեճերով ավարտվել: Օգտակար կլինեն ընտանեկան ուղևորությունները. ոչ միայն լավ ժամանակ կանցկացնեք, այլև կհարթեք մտերիմների հետ հարաբերությունները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Հագեցած օր է: Շատ գործեր կլինեն, իսկ հանգստանալ հազիվ թե հաջողվի: Մտերիմները ձեր օգնության կարիքը կունենան: Նրանց խնդրանքը կատարելուց առաջ լավ կշռադատեք՝ ուրիշ ինչ ելք կարող եք գտնել իրավիճակից. հնարավոր է՝ կարողանաք ծագած խնդիրն ավելի հեշտ մեթոդով կարգավորել:
Չեն բացառվում անսպասելի նորությունները, որոնք կստիպեն անհանգստանալ: Ավելի ուշ կհասկանաք՝ ինչպես օգուտ քաղել ստեղծված իրավիճակից: Հնարավոր է ինքնազգացողության վատացում. պահպանեք ձեզ, խուսափեք ծանրաբեռնվածությունից, հատկապես՝ օրվա երկրորդ կեսին:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Վճռականությունն ու լավատեսությունը կօգնեն հաջողությունների հասնել այնտեղ, որտեղ իրավիճակը կարծես թե ձեր օգտին չէր դասավորվում: Երբեմն ստիպված կլինեք ռիսկի դիմել, ինչն էլ արդարացված կլինի: Հնարավոր են հանդիպումներ հին ծանոթների հետ, որոնք կկիսվեն կարևոր տեղեկատվությամբ կամ օգտակար խորհուրդներ կտան:
Չեն բացառվում փոփոխություններ անձնական հարաբերություններում: Իսկ թե ինչպիսին դրանք կլինեն, կախված կլինի ձեզանից: Հարգեք մտերիմների զգացմունքները, աշխատեք չվիրավորել նրանց դիտողություններով ու ոչ միանշանակ կատակներով: Երեկոյան կարող եք փոքր գնումներ անել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Օրվա սկզբին չեն բացառվում խնդիրներ ու դժվարություններ, ձգձգումներ այն գործերում, որոնք հույս ունեիք արագ ավարտին հասցնել: Անհաջողությունները չեն հիասթափեցնի, այլ կստիպեն հրաժարվել մտածածից: Լարված կլինեն համախոհների հետ հարաբերությունները: Ընդհանուր լեզու գտնելը բարդ կլինի, սակայն դրանից էլ գլուխ կհանեք:
Հուզական ֆոնն անկայուն է, հակված կլինեք նյարդայնության, սովորականից ավելի ագրեսիվ կպահեք ձեզ: Տրամադրությունը կբարձրանա, երբ շփվեք հին ընկերների հետ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Օրն արգասաբեր կլինի, եթե ժամանակը զուր չվատնեք: Ցանկացած գործ, որ կձեռնարկեք, աշխատեք ամենալավ ձևով կատարել. դա կօգնի խուսափել ապագա խնդիրներից: Հույսը դրեք միայն սեփական ուժերի վրա: Շրջապատողները կարող են աջակցել ձեզ, սակայն ամենակարևոր հարցերը, միևնույն է, պետք է ինքնուրույն լուծեք:
Հնարավոր են անսովոր առաջարկներ, հետաքրքիր միջոցառումներին մասնակցության հրավերներ: Հավանական են հաճելի ծանոթություններ: Հեշտությամբ լեզու կգտնեք մարդկանց հետ, շատերի մոտ համակրանք կառաջացնեք, արագ կհասկանաք՝ ում է պետք վստահել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Լավ օր է շփման, ընկերական հանդիպումների ու սիրային ժամադրությունների համար: Լավ լեզու կգտնեք շրջապատի ու ձեզ համար թանկ մարդկանց հետ: Ապագայի հետ կապված հետաքրքիր պլաններ կառաջանան: Կհաջողվի հրաժեշտ տալ տագնապներին ու կասկածներին, լավատեսական տրամադրությամբ զինվել:
Չեն բացառվում ֆինանսական կորուստները, գործարքներն ու գնումներն էլ չեն արդարացնի հույսերը: Ցանկալի չէ պարտքով գումար վերցնել: Կարիճների համար այսօր դժվար կլինի ավագ սերնդի հետ լեզու գտնելը: Խուսափեք կոնֆլիկտներից ու վեճերից. դրանք կարող են երկար ձգվել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Իրադարձությունները ցանկալիից դանդաղ կզարգանան: Չի բացառվում որ դա խանգարի ժամանակին հասնել դրված նպատակին: Լուրջ խնդիրներ չեն առաջանա, օրն ընդհանուր առմամբ հաջող կդասավորվի ու նույնիսկ կուրախացնի հաճելի անակնկալներով: Առավոտը հարմար չէ կարևոր հարցերի լուծման համար, հատկապես եթե դրանք գումարին են վերաբերվում:
Հնարավոր են ընտանեկան տարաձայնություններ, որոնք հաղթահարելը դժվար կլինի: Ամենալավը լեզու կգտնեք երեխաների հետ. նրանց ընկերակցությամբ ուրախ ժամանակ կանցկացնեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Հագեցած օր է: Կարևոր գործեր կառաջանան, ստիպված կլինեք բարդ խնդիրներ լուծել, ընդ որում՝ դրանց վրա կենտրոնանալը դժվար կլինի: Ձեր ջանքերը, սակայն, զուր չեն անցնի. դրանց շնորհիվ կկարողանաք հիանալի արդյունքների հասնել: Կարևոր է հանգստի մասին չմոռանալը. հոգնածության հետևանքով առողջության հետ կապված խնդիրներ կառաջանան:
Լավ կանցնեն ընկերների հետ հանդիպումները, ընտանեկան միջոցառումները: Սիրային ժամադրությունները ևս չեն հիասթափեցնի, հատկապես, եթե փորձեք դրանք անսովոր ու հիշարժան դարձնել: Օրվա երկրորդ կեսը հարմար է ուղևորությունների, պայմանների փոփոխության համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Ամենահեշտ օրը չէ: Եթե ձեր առջև բարձր նպատակներ դնեք, ցանկանաք ինչ-որ կարևոր բանի հասնել, պատրաստ եղեք ջանքեր ու համառություն գործադրել: Շատերը կխոստանան օգնության գալ, սակայն հույս դրեք միայն շատ մտերիմների վրա: Չի բացառվում, որ իրենց մասին հիշեցնեն հին ընկերները. նրանց հետ հիանալի ժամանակ կանցկացնեք:
Օրը հարմար է ստեղծագործելու և ուսման համար, ինչպես նաև նոր, ձեզ համար անսովոր զբաղմունքների համար: Ցանկալի չէ անցյալի մասին մտածելն ու սեփական սխալները հիշելը: Ավելի լավ է կենտրոնանալ նրա վրա, ինչը ձեզ սպասում է ապագայում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Հաջող ու արգասաբեր օր է: Կարող եք կարևոր գործերով զբաղվել. հիանալի գլուխ կհանեք դրանցից, հաջողությունների կհասնեք, կկարողանաք լուծել հարցերը, որոնք ավելի վաղ շատ բարդ էին թվում: Հեշտությամբ ծանոթություններ կհաստատեք: Մարդիկ, որոնց այսօր կհանդիպեք, ժամանակի ընթացքում լավ ընկերներ կդառնան:
Չեն բացառվում սիրային հանդիպումներն ու նոր հարաբերությունների սկիզբը: Մի մոռացեք առողջ բանականության մասին, նույնիսկ եթե ցանկանաք տրվել հույզերին: Սիրող զույգերի հարաբերությունները կմթագնի խանդը. աշխատեք դրա համար առիթներ չտալ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4