ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Օրը բավականին անհաջող կսկսվի: Առավոտյան հնարավոր են վեճեր մտերիմների հետ, տարաձայնություններ աշխատավայրում: Շրջապատի հետ լեզու գտնելը սովորականից ավելի դժվար կլինի: Չեն բացառվում դժվարություններն ուղևորությունների ժամանակ, ձգձգումներ, որոնց պատճառով ստիպված կլինեք փոխել պլանները: Ժամանակի ընթացքում կմեծանա դրական միտումների ազդեցության ուժը, իրավիճակը կկարողանաք փոխել դեպի լավը:
Օրվա երկրորդ կեսը կուրախացնի լավ նորություններով ու հաճելի համընկնումներով: Հնարավորություն կունենաք նոր ու հետաքրքիր գործ ստանձնել և արագ հաջողությունների հասնել: Չեն բացառվում դրամական մուտքերն ու նվերները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Օրվա սկիզբը լարված կլինի: Պետք է շատ բան հասցնեք, լուծեք մի քանի բարդ հարցեր, օգնեք դժվարին իրավիճակում հայտնվածներին: Ընկերները ձեր աջակցության կարիքը կունենան, աշխատեք չմերժել նրանց: Ստիպված կլինեք փոխել պլանները, ընդհանուր բարեկեցության համար զոհել սեփական հետաքրքրությունները:
Օրվա երկրորդ կեսը ավելի հաջող կլինի: Կհանդիպեք մարդկանց, որոնց շնորհիվ ձեր առջև նոր հնարավորություններ կբացվեն: Նոր ծանոթությունները սիրային հարաբերությունների սկիզբ կարող են դառնալ. դրանք երկար ժամանակ կուրախացնեն ձեզ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Հաջող օր է: Այն հարմար է աշխատանքի համար. կարող եք արագ գլուխ հանել գործերից, լուծել կարևոր խնդիրները: Նոր մեթոդներն արդյունավետ, փորձարկումներն էլ հաջող կլինեն: Շատ Երկվորյակներ հիանալի գաղափարներ կունենան, որոնք շատ շուտով կկարողանան կյանքի կոչել: Պետք կգան նախկինում ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները, ձեր փորձն օգտակար կլինի:
Լավ հանգստանալու, հին ծանոթների հետ շփվելու, ժամանակն ընկերների շրջանում ուրախ անցկացնելու հնարավորություն կունենաք: Չեն բացառվում սիրային արկածները, սակայն նոր հարաբերություններն այնպես չեն զարգանա, ինչպես կուզենայիք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Բարդ, բայց արգասաբեր օր է: Կարող են դժվարություններ առաջանալ, սակայն հին ընկերները կօգնեն հաղթահարել դրանք: Դժվար իրավիճակում կարող եք խորհրդով դիմել մարդու, ում փորձը ձեզ համար ժամանակին օգտակար է եղել. նորից լավ հուշումներ կստանաք: Օրը հարմար է գործարքների, ոչ մեծ գնումների համար. ֆինանսական պատկերը բարենպաստ է:
Ուշադիր եղեք ինքնազգացողությանը. հնարավոր է խրոնիկ հիվանդության սրացում: Դրանից կկարողանաք խուսափել, եթե նախազգուշական միջոցների դիմեք, հետ կանգնեք ավելորդություններից, օրգանիզմը փորձության չենթարկեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Պետք չէ հույս դնել հեշտ հաղթանակների վրա. ստիպված կլինեք շատ աշխատել՝ անհրաժեշտ արդյունքների հասնելու համար: Կնյարդայնացնեն քաոսն ու գործերում խառնաշփոթը, կարգուկանոն հաստատելը դժվար կլինի: Համառ եղեք, մի համաձայնեք զիջումների գնալ, և ամեն ինչ ձեր ուզածով կլինի: Կարող եք հեռահար պլաններ մշակել ու չմոռանալ ապագայի մասին, սակայն կարևոր կլինի նաև ընթացիկ խնդիրները լուծելը. ոչ ոք դրանցից ձեզանից լավ գլուխ չի հանի:
Օրվա երկրորդ կեսին հնարավոր են տարաձայնություններ կանանց հետ, վեճեր գումարի պատճառով: Սակայն կկարողանաք գտնել լուծում, որը բոլորին կբավարարի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Կարևոր կլինի ինքնատիրապետումը պահպանելն ու պրովոկացիաների զոհ չդառնալը: Աշխատեք ամեն ինչում հետևել ավելի վաղ կազմած պլանին, նոր գործեր մի ստանձնեք, քանի դեռ ավարտին չեք հասցրել հինը: Ցանկալի է սահմանափակել կապերը: Խուսափեք անիմաստ վեճերից, շփվեք միայն նրանց հետ, ովքեր հասկանում են ձեզ:
Խուսափեք ցանկացած կասկածելի գործարքից, չմտածված արարքներից, ոչ միանշանակ ֆինանսական օպերացիաներից: Մի շտապեք վստահել նոր ծանոթներին. նրանց մտադրություններն այնքան մաքուր չեն լինի, ինչքան կարող է ձեզ թվալ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Օրը հաջողություններ է խոստանում աշխատանքի մեջ: Ձեզ հոգեհարազատ գործով զբաղվելու հնարավորություն կունենաք: Եթե նոր գործ ստանձնեք, արագ կհասկանաք՝ ինչ է պետք ձեռնարկել ցանկալի արդյունքների հասնելու համար: Հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ, չեն բացառվում մարդկանց հետ հանդիպումները, որոնց աջակցությունը մասնագիտական տեսանկյունից շատ օգտակար կլինի:
Հավանական են փոփոխություններ ընտանիքում: Որոշ Կշեռքներ հարազատների հետ կապված կարևոր նորություններ կստանան: Ուղևորությունները հաջող կընթանան, նույնիսկ եթե անսպասելի լինեն ու նախապատրաստվելու ժամանակը քիչ լինի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Բարդ օր է, սակայն դա չի նշանակում, որ չեք կարողանա հասնել դրված նպատակներին: Ավելի շուտ հակառակը՝ ինչքան ավելի լուրջ կլինեն խոչընդոտները, այնքան ավելի ոգևորված կլինեք:
Հնարավորություն կունենաք առաջ անցնել հին մրցակիցներից ու նոր համախոհներ գտնել: Շփումներին ընտրողաբար մոտեցեք: Այսօր շատերը կուզենան ձեր ուշադրությունն ու համակրանքը շահել, սակայն բոլորին վստահել պետք չէ, և դա դուք շատ լավ հասկանում եք: Ներքին ձայնը կհուշի, ում հետ կարելի է գործ ունենալ և ում հետ՝ ոչ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Օրվա սկիզբը հաջող կլինի: Այս ժամանակահատվածը հարմար է համատեղ նախագծերին մասնակցության համար: Լավ լեզու կգտնեք մարդկանց հետ, շատերի հետ ընդհանուր լեզու կգտնեք: նոր սկսվող գործնական հարաբերություններն ավելի ուշ կարող են սիրային բնույթ ստանալ: Չի բացառվում, որ իրենց մասին կհիշեցնեն հին ծանոթները, որի համար շատ ուրախ կլինեք:
Օրվա երկրորդ կեսն այնքան էլ հաջող չի լինի: Այս հատվածում հնարավոր է ինքնազգացողության վատացում, չի բացառվում, որ դրա համար ստիպված լինեք հետաձգել գործերն ու տեղափոխել հանդիպումները: Զգույշ եղեք գումարի հետ. հնարավոր են ֆինանսական դժվարություններ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Բարդ օր է: Տրամադրությունը փոփոխական կլինի, հաճախ կանհանգստանաք դատարկ բաների պատճառով, կկորցնեք հոգեկան հավասարակշռությունը այնպիսի իրադարձությունների պատճառով, որոնց ավելի վաղ կարող էիք ուշադրություն չդարձնել: Մարդիկ, որոնց աջակցության վրա սովոր էիք հույս դնել, այսօր սեփական գործերով զբաղված կլինեն ու չեն կարողանա ձեզ անհրաժեշտ ուշադրությունը հատկացնել, և դա վիրավորական կլինի:
Հնարավոր են խնդիրներ աշխատավայրում. դժվար կլինի գործընկերների հետ ընդհանուր լեզու գտնելն ու համատեղ գործողությունների մասին պայմանավորվելը, իսկ ինքնուրույն բոլոր հարցերը լուծել չի ստացվի: Հիշեք, որ խոչընդոտները հաղթահարելի են: Իրավիճակը կփոխվի դեպի լավը, եթե դրան նորովի նայեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Օրվա առաջին կեսին հնարավոր են անհաջող համընկնումներ, աննշան, բայց ցավալի կորուստներ: Կփորձեք խուսափել սխալներից, մանրուքներին չափից դուրս մեծ ուշադրություն կդարձնեք ու կմոռանաք գլխավոր նպատակի մասին: Հնարավոր են տարաձայնություններ համախոհների հետ, վեճեր դատարկ բաների պատճառով, փոխադարձ վիրավորանքներ: Աշխատեք հարթել սուր անկյուններն ու որքան հնարավոր է շուտ խաղաղություն հաստատել:
Օրվա երկրորդ կեսն ավելի հետաքրքիր կլինի: Հաճելի անակնկալներ են սպասվում, հնարավորություն կունենաք հասնել նրան, ինչին վաղուց էիք ձգտում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Համառ ու վճռական գործեք, այսօր դա անհրաժեշտ կլինի հաջողության հասնելու համար: Պատրաստ եղեք պաշտպանել ձեր տեսակետները վեճերի ժամանակ, զիջումների մի գնացեք, եթե դա անհրաժեշտ չեք համարում: Կարևոր կլինի սեփական ճշմարտացիության մեջ վստահությունը. հենց դրա շնորհիվ պրովոկացիաներին զոհ չեք գնա, թույլ չեք տա ձեզ մանիպուլյացիայի ենթարկել:
Հաջող օր է ունեցվածքի հետ կապված ցանկացած հարց լուծելու համար: Ֆինանսական տեսանկյունից ևս օրը հաջող է. այնտեղ, որտեղ գործը գումարին կվերաբերվի, սխալներ թույլ չեք տա, նույնիսկ եթե չնչին տեղեկատվության տիրապետեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5