loading...

ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ԱՊՐԻԼԻ 20



Դիտումներ ` 926
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ԱՊՐԻԼԻ 20

ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ԱՊՐԻԼԻ 20

Խոյ.

Այն ամենն, ինչին այսօր ձեռնամուխ եք լինում, ստացվում է ոչ այնքան լավ, այդ իսկ պատճառով էլ օրը կարևոր գործերի համար հարմար չէ: Եթե դուք այնուամենայնիվ պլանավորում եք զբաղվել մի ինչ-որ կարևոր բանով, ապա գոնե դա մի ձեռնարկեք միայնակ, այլ օգտվեք ըկերների և ծանոթների աջակցությունից: Հնարավոր են հաջող գնումներ, չեն բացառվում փոքր, սակայն շատ ժամանակին դրամական մուտքեր: Հնարավոր է կարևոր տեղեկությունների ստացում` այլ քաղաքներում ապրող ընկերներից և ազգականներից: Օրվա երկրորդ կեսը իր հետ կբերի անսպասելի հանդիպումներ: Կենսական ներուժը և ինքնազգացողությունը բարձր են:

Ցուլ.

Այսօր դուք ստիպված եք լինելու կարևոր որոշում կայացնել: Ցավոք, խորհուրդ հարցնել էլ չեք կարող, քանի որ ձեր կողքին այսօր համապատասխան մարդ չկա, փոխարենը կարելի է հենվել նախազգացման վրա` այն ձեզ ճիշտ ուղին ցույց կտա: Օրը խոստանում է հետաքրքիր ծանոթություններ, իսկ սկսվող հարաբերություններն էլ կզարգանան դինամիկ և դրական էմոցիաներ կպարգևեն, սակայն շատ շուտով դուք կկորցնեք դրանց հանդեպ հետաքրքրությունը: Հիանալի օր է բնակության վայրը փոխելու կամ կացարանը թարմացնելու համար: Կարելի է կոսմետիկ վերանորոգում սկսել, կամ փոխել կահույքի դիրքը` ցանկացած դեպքում դրանք ձեզ օգտակար կլինեն:

Երկվորյակներ.

Որոշումները, որ դուք այսօր կկայացնեք, սկզբում դուր չեն գա շրջապատին: Սակայն շուտով պարզ կդառնա, որ դուք ընտրել եք գործողությունների միակ ճիշտ ձևը: Վեճերը բացառված չեն, սակայն դուք հաստատ դրանցում հաղթող դուրս կգաք` առանց որևէ մեկին վիրավորելու: Կեսօրը հարմար է հին ընկերների հետ շփումների համար, նրանցից դուք հաճելի լուրեր կլսեք: Հնարավոր է ձեզ համար մի ինչ-որ կարևոր գործի ավարտ: Չեն բացառվում դրամական մուտքերն ու արժեքավոր նվերները: Երեկոն ավելի լավ է տանն անցկացնել` աշխարհիկ միջոցառումները, ուղևորություններն ու զբոսանքները ձեզ միայն կհոգնեցնեն:

Խեցգետին.

Հարմար օր է ուղևորությունների համար` դրանք հաճելի են անցնում և արդարացնում ձեր սպասումները: Հնարավոր են անսպասելի գործնական առաջարկներ, նշանի որոշ ներկայացուցիչները շանս կունենան զգալիորեն ավելացնելու իրենց եկամուտները: Հնարավոր են նոր ծանոթություններ, սկզբում հարաբերությունները կզարգանան գործնական հունով, այնուհետև կստանան ռոմանտիկ բնույթ: Օրվա երկրորդ կեսը այն ժամանակահատվածն է, որը ավելի լավ է նվիրել ընտանիքին: Ավագ ազգականները ձեր ուշադրության, խորհուրդների և հուշումների կարիքն ունեն: Երեկոյան կարելի է ոչ մեծ գնումներ անել:

 



Առյուծ.

Այսօր դուք ստիպված եք լինելու բարդ ընտրություն անել: Սկզբում դուք կշփոթվեք, սակայն փոքր-ինչ անց կհասկանաք, թե ինչպես է պետք գործել և գործողությունների հետագա ընթացքը ցույց կտա, որ դուք միանգամայն ճիշտ էիք: Նախկինում կազմած պլաններում պետք կլինի ուղղումներ մտցնել, սակայն դա ձեզ չի մտահոգի: Անձնական կյանքում հնարավոր են դրական փոփոխություններ: Հնարավոր է, որ ձեզ համար հետաքրքիր մարդուց լուրեր ստանաք, չի բացառված նաև անսպասելի սիրո խոստովանությունը: Օրը հարմար է երեխաների հետ հանգստի, քաղաքից դուրս գալու համար: Ակտիվ հանգիստը կբարձրացնի ինչպես տրամադրությունը, այնպես էլ` ինքնազգացողությունը: 

Կույս.

Օրը ձեզ համար կդասավորվի միանգամայն հաջող: Օգտվելով ձեր անբարյացկամների սխալներից, դուք հասնում եք ձեր առջև դրված նպատակներին, ամրապնդում եք ձեր դիրքերը: Շանս կա ստանալ այն մարդու աջակցությունը, ով երկար ժամանակով կդառնա ձեր հուսալի դաշնակիցը: Կարելի է գնումներ անել, այդ թվում և` խոշոր: Սակայն պետք է հիշեք, որ այսօր ձեռք բերված ցանկացած իր պետք է նախատեսված լինի միայն ձեզ համար, քանի որ, ամենայն հավանականությամբ, դուք այսօր չեք կարողանա լավ նվեր ընտրել ընկերոջ, ազգականի կամ սիրելի մարդու համար:

Կշեռք.

Զվարճացրեք ինքներդ ձեզ` օրը կարծես հատուկ ստեղծված է այն բանի համար, որ դուք դրական էմոցիաներ ստանաք: Առավոտը կարելի է սկսել յոգայով զբաղվելով, վազքով կամ զբոսանքով: Շատ արդյունավետ կլինեն մերսման սեանսը կամ սպա-պրոցեդուրները, չի հիասթափեցնի գեղեցկության սրահ այցելելը, հաջող կլինեն իմիջի հետ կատարվող փոփոխությունները: Նշանի բազմաթիվ ներկայացուցիչների համար օրը կապված կլինի անսպասելի ռոմանտիկ խոստովանությունների և անձնական կյանքում շրջադարձային փոփոխությունների հետ: Այսօր կարելի է լիովին վստահել ձեր նախազգացման հուշումներին, անգամ թե դրանք ամբողջովին հակասում են շրջապատի տված խորհուրդներին: 

Կարիճ. 

Օրը դասավորվում է բավական բարդ, պետք կլինի գլուխ կոտրել` ոչ միանշանակ իրավիճակից դուրս գալու ելքեր գտնելու, ինչպես նաև ձեզ համար ոչ այնքան համակրելի մարդկանց հետ լեզու գտնելու համար: Նշանի որոշ ներկայացուցիչներ ստիպված կլինեն էապես փոխել իրենց պլանները` մտերիմներին չվիրավորելու համար: Օրն իր հետ նոր ծանոթություններ և ռոմանտիկ հրապույրներ է բերում: Դրանք դժվար թե լուրջ բնույթ կրեն, սակայն շատ դրական էմոցիաներ կպարգևեն: Դուք չեք կարող դժգոհել ոգեշնչման պակասից, այդ իսկ պատճառով էլ օրը հիանալի հարմար է ամենատարբեր ստեղծագործական զբաղմունքների համար: 

Աղեղնավոր.

Չափից ավելի միամիտ ու դյուրահավատ մի եղեք` այսօր դա կարող է լուրջ կորուստների պատճառ դառնալ: Ամեն ինչում զգուշավորություն է պահանջվում` առանց դրա դուք այսօր անգամ ամենապարզ գործերում վտանգում եք վրիպումներ թույլ տալ և մատնվել անհաջողության: Կարող են լուրջ տարաձայնություններ ծագել ավագ ազգականների հետ, իսկ հաշտվել հնարավոր կլինի ոչ միանգամից: Երեկոն ավելի նպատակահարմար է նվիրել ընկերների հետ սրտաբուխ զրույցներին: Պատմեք նրանց, թե ինչն է ձեզ անհանգստացնում, և ձեր տրամադրությունը կբարձրանա:


Այծեղջյուր. 

Ամենահաջող օրը չէ ֆինանսական առումով: Հնարավոր են կորուստներ, սպասվող եկամուտների հետաձգումներ: Ցանկալի չէ վարկեր վերցնելը և փող պարտք տալը: Օրը հարմար է ոչ պաշտոնական միջավայրում պրոֆեսիոնալ հարցեր քննարկելու համար, սակայն դեռևս ոչ մի վերջնական որոշում կայացնել պետք չէ: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են անսպասելի հանդիպումներ: Շանս կստեղծվի վերականգնել հարաբերությունները մի մարդու հետ, ում հետ կապերը կտրվել էին ձեր սխալի պատճառով: Չեն բացառվում նոր ծանոթություններ, սակայն դրանք դժվար թե կարևոր դեր խաղան ձեր կյանքում: 

Ջրհոս.

Խուսափեք ծանրաբեռնվածություններից` օրը շատ ավելի հարմար է հանգստի, քան` տան գործերի, կենցաղային կամ պրոֆեսիոնալ բնույթի խնդիրներ լուծելու համար: Թարմ օդը, դանդաղ զբոսանքները, կամ հաճելի ուղևորությունները կօգնեն վերականգնել ուժերը, երկար ժամանակով կբարձրացնեն տրամադրությունը: Շփումներում պետք է խիստ շրջահայաց լինեք` այսօր ձեր հանդեպ հետաքրքրություն ցուցաբերող ոչ բոլոր մարդիկ են արժանի ուշադրության: Հնարավոր են զգալի ծախսեր, ընդ որում` ոչ միշտ արդարացված: Դուք այսօր հակված եք փողերը մսխելուն, եթե ավագ ազգականներից որևէ մեկը ձեզ կոչ չանի խնայողության:

Ձկներ.

Օրը ձեզ տհաճ անակնկալներ չի մատուցի: Այն հանգիստ և հարթ է անցնում, թույլ տալով իրականացնել նախկինում մտածվածը և անցնել նոր խնդիրների կատարմանը: Նշանի որոշ ներկայացուցիչներ ստիպված կլինեն միջամտել ուրիշների գործերին, ինչը անելը հեշտ չէ նրբանկատ մարդու համար: Աճում է ամեն տեսակ անսովոր և էկզոտիկ բաների նկատմամբ հետաքրքրությունը: Դուք մեծ հաճույքով եք պլանավորում դեպի հեռավոր երկրներ ուղևորությունները, անգամ` քաջ գիտակցելով, որ մոտ ժամանակներում դա անհնար կլինի անելը: Կարելի է զարդեղեն, և աքսեսուարներ գնել: 


loading...

Փակել