ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ԱՊՐԻԼԻ 17
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Հեշտությամբ հարաբերություններ կկառուցեք շրջապատի հետ, կհետաքրքրվեք նրանց զգացմունքներով, ցանկություններով: Դա է պատճառը, որ կկարողանաք լեզու գտնել նույնիսկ նրանց հետ, ովքեր հակված չեն շփման ու լռակյաց են: Նոր ծանոթները կարող են ձեզ մոլորության մեջ գցել, սակայն կկարողանաք արագ ջրի երես դուր բերել նրանց:
Հնարավորություն կունենաք ցույց տալու ձեր տաղանդներն ու հնարավորությունները և այն, ինչ սովորել եք վերջին շրջանում: Վայելեք գովասանքները, սակայն կանգ մի առեք ձեռք բերածի վրա. իսկապես հրաշալի արդյունքների հասնելու շանս կա:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Օրվա առաջին կեսին հնարավոր են մանր թյուրիմացություններ: Ամեն ինչ չէ, որ հարթ կընթանա, սակայն կկարողանք գտնել ծագած խնդիրները լուծելու ձևը: Կօգնեն հին ծանոթներն ու համախոհները. նրանց վրա կարող եք հույս դնել ամեն ինչում: Օրվա երկրորդ կեսը հարմար է աշխատանքին ու կարիերային վերաբերող կարևոր հարցերի լուծման համար:
Շրջապատի հետ լեզու գտնելը սովորականից ավելի դժվար կլինի: Ինքներդ ձեզ հետ միայնակ մնալով՝ շատ ավելի լավ կզգաք ձեզ: Կարող եք զբաղվել վաղուց ձեզ հետաքրքրող գործով. այդտեղ կարող եք մեծ հաջողությունների հասնել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Հաջող օր է ոչ ստանդարտ խնդիրների լուծման, բարդ հարցերին պատասխաններ գտնելու համար: Ոգևորությամբ փորձարկումներ կանեք, նպատակին հասնելու նոր մեթոդներից կօգտվեք: Գործերին ստեղծագործական մոտեցումը թույլ կտա ստանալ անհրաժեշտ արդյունքն ու մրցակիցներին հետևում թողնել:
Լավ կանցնեն ուղևորությունները, հատկապես՝ գործնական: Տնից հեռու կարող եք շահավետ գործարքներ կնքել: Օրվա երկրորդ կեսը հարմար է մտերիմների հետ շփման համար. հեշտությամբ լեզու կգտնեք նրանց հետ, կոնֆլիկտներ ու վեճեր չեն առաջանա:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Բարենպաստ օր է: Գլուխ կհանեք վերջին շրջանում անհանգստացնող լուրջ խնդիրներից, կստանաք ձեր ու մտերիմների համար կարևոր հարցերի պատասխանները: Շատ Խեցգետիններ կորոշեն ապագայի պլաններն ու կանցնեն դրանց իրագործմանը: Աշխատեք բոլոր, նույնիսկ փոքր գործերին լուրջ վերաբերվել. այս դեպքում սխալներ թույլ չեք տա, ոչինչ աչքից բաց չեք թողնի:
Օրը հարմար է ընկերների ու հարազատների հետ շփման համար: Կարող եք հյուրեր ընդունել, փոքր երեկույթ կամ ընտանեկան տոն կազմակերպել. բոլորը գոհ կմնան:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Վստահեք ներքին ձայնին. հենց նրա հուշումների շնորհիվ կկարողանաք խուսափել սխալներից, նպատակին հասնելու ճիշտ ճանապարհ ընտրել: Ղեկավարության ու գործընկերների հետ հարաբերությունները կարող են լարված լինել, սակայն կգտնեք կոնֆլիկտից խուսափելու, տարաձայնություններին վերջ տալու ձևը: Կուրախացնեն մտերիմների հետ շփումները. նրանց կես խոսքից կհասկանաք:
Օրը հարմար է ուսման համար. արագ կընկալեք նոր տեղեկատվությունը, կկարողանաք կիրառել այն: Հաճախ օգտակար կլինի ուրիշի փորձը: Հնարավոր են ոչ մեծ դրամական մուտքեր. արագ կգտնեք այն օգտագործելու տեղն ու ձևը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Ինչ էլ որ պատահի, կաշխատեք հաշվի առնել ուրիշների հետաքրքրություններն ու ոչ ոքի չեք վիրավորի: Ուշադիր եղեք. ինչ-որ մեկը կարող է օգտվել ձեր բարությունից: Նոր ծանոթները առատաձեռն կլինեն խոստումների մեջ, սակայն հազիվ թե կարողանան պահել դրանք: Գործերում լավ է հույս դնել միայն սեփական ուժերի վրա:
Հավանական են ոչ մեծ ֆինանսական կորուստներ, անհաջող գնումներ. դրանք, սակայն, ընդհանուր բյուջեի վրա մեծ ազդեցություն չեն թողնի: Երեկոն հարմար է աշխարհիկ միջոցառումների մասնակցելու, կինո կամ թատրոն գնալու համար: Հնարավորություն կունենաք շփվել հետաքրքիր մարդկանց հետ, հաճելի ծանոթություններ հաստատել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Օրվա առաջին կեսը հաջող կլինի: Սա լավ շրջան է հին մտահղացումներն իրագործելու, երկար ժամանակ մտածելու տեղիք տվող հարցերի վերջնական լուծման համար: Որոշ Կշեռքներ ստիպված կլինեն ուղղել ուրիշների սխալները, սակայն դա դժվարություններ չի առաջացնի, հակառակը՝ կօգնի նոր ու օգտակար բան սովորելու:
Հնարավոր են չպլանավորված ուղևորություններ ու անսպասելի հանդիպումներ, չեն բացառվում ծանոթություններ մարդկանց հետ, որոնց մասին շատ բան եք լսել: Երեկոյան հնարավոր է բացասական միտումների ազդեցության աճ: Առաջին հերթին դա կանդրադառնա ինքնազգացողության վրա:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Օրվա սկզբին դժվար կլինի ինքնատիրապետումը պահպանելը: Դա հատկապես վերաբերում է երիտասարդ Կարիճներին. նրանք կտրվեն հույզերին, սովորականից ավելի հաճախ վեճեր կառաջանան: Սկզբում կտաքանաք, առաջ կտանեք ձեր տեսակետը, հետո կընդունեք նաև ընդդիմախոսների ճշմարտացիությունը: Կարևոր է չանցնել անձնական վիրավորանքներին ու չմեղադրել իրար:
Օրվա երկրորդ կեսն ավելի հաջող է: Այն նվիրված կլինի հետաքրքիր գործերին: Ձեր տաղանդները դրսևորելու տեղ կգտնեք, հնարավորություն կունենաք օգտակար հմտություններ ձեռք բերել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Օրը հաջող, սակայն ոչ այնքան արդյունավետ կլինի: Ավելի շատ հոգ կտանեք ձեր հոգեկան ու ֆիզիկական հարմարավետությանը, քան գործերն ավարտին հասցնելուն, խոստումները պահելուն ու ակտուալ հարցերը լուծելուն: Չնայած նրան, որ միշտ չեք արդարացնի շրջապատի հույսերը, նրանք պահանջներ չեն ներկայացնի, կոնֆլիկտներ էլ չեն առաջանա:
Արժե մտածել ապագայի մասին. հիմա պլաններ կկազմեք, որոնք ամենայն հավանականությամբ կկարողանաք իրագործել: Համախոհներ ու օգնականներ գտնելու հնարավորություն կունենաք. մտածեք՝ ինչով կարող եք հետաքրքրել նրանց:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Ինչ էլ որ պատահի, աշխատեք հանգստություն պահպանել: Օրը կարող է տհաճ անակնկալներ մատուցել, չեն բացառվում գործերում սխալները, դժվարություններ այնտեղ, որտեղ չէիք ակնկալում: Բոլոր խոչընդոտները հաղթահարելի կլինեն, եթե համառություն ու հնարամտություն ցուցաբերեք:
Հնարավոր են ընտանեկան խնդիրներ, տարաձայնություններ մտերիմների հետ: Այստեղ կարևոր կլինի հույզերին չտրվելը. առաջնորդվեք առողջ բանականությամբ: Չեն բացառվում հաճելի ուղևորությունները. պայմանների փոփոխությունն օգտակար կլինի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Հաջող օր է. այն հարմար է նոր գործեր սկսելու համար: Հեշտությամբ համախոհներ կգտնեք, շրջապատին կվարակեք ձեր ոգևորվածությամբ: Համարձակ պլաններ կունենաք, որոնք կկարողանաք կյանքի կոչել հին ընկերների միջոցով: Լավ կանցնեն ուղևորությունները, այդ թվում՝ չպլանավորված:
Փաստաթղթերի ձևակերպման հետ կապված դժվարություններ կարող են առաջանալ, սակայն գլուխ կհանեք դրանցից: Օրվա երկրորդ կեսին հավանական են դրամական մուտքեր, հաջող գնումներ, նվերներ: Երեկոն հարմար է սիրային ժամադրության համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Օրվա սկզբում զգույշ եղեք. օրվա այս հատվածում հեշտ կլինի սխալ գործելն ու թակարդն ընկնելը: Հնարավոր են տարաձայնություններ ղեկավարության ու գործընկերների հետ, դժվար կլինի շրջապատի հետ լեզու գտնելը: Ժամանակի հետ դրական միտումների ազդեցության ուժը կմեծանա, իրավիճակը կփոխվի դեպի լավը:
Երեկոն կուրախացնի լավ նորություններով: Չեն բացառվում հետաքրքիր առաջարկները, որոնցից հրաժարվելու ցանկություն չի լինի. ցանկացած ֆինանսական հարցի լուծում լուրջ մոտեցում կպահանջի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։