ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ԱՊՐԻԼԻ 14
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Օրվա առաջին կեսին լավ է ոչ մի կարևոր բան չձեռնարկել: Կարող եք ավարտին հասցնել ավելի վաղ սկսած գործերը, լուծել ընթացիկ հարցերը, սակայն ամբիցիոզ պլաններն իրագործելիս լավ է չշտապել: Հեշտությամբ լեզու կգտնեք մարդկանց հետ, շատերին դուր կգաք: Մարդիկ, ովքեր հիմա իրենց օգնությունն են առաջարկում, կարող են հուսախաբ անել:
Օրվա երկրորդ կեսը նոր, համարձակ ու անսովոր գաղափարների ժամանակաշրջան է: Գիտելիքների ու նախկին փորձի անհրաժեշտություն կառաջանա: Կկարողանաք շահել մարդկանց համակրանքն ու նոր համախոհներ գտնել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Հանգիստ ու բարեհաջող օր է: Այն այնքան էլ արգասաբեր չի լինի, սակայն հազիվ թե մտահոգվեք այդ պատճառով: Կասկած չկա, որ դրված նպատակներին շուտով կկարողանաք հասնել, այնպես որ, անհանգստանալու կարիք չկա: Կարող եք հանգստանալ ու վերականգնել ուժերը, զբաղվել մանր գործերով, որոնք ավելի վաղ չէիք հասցրել անել:
Կենսական պոտենցիալը բարձր կլինի: Օրը հարմար է սպորտով զբաղվելու, ֆիզիկական աշխատանքի համար. գերհոգնածություն ձեզ չի սպառնում: Ուղևորությունները հաջող կընթանան, նույնիսկ եթե այն պլանավորելու համար ժամանակը շատ քիչ լինի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Օրը հազիվ թե հիշվի նշանակալի իրադարձություններով, լուրջ փոփոխություններն էլ քիչ հավանական են: Առավոտյան ցանկալի չէ նոր գործեր ստանձնելը, հատկապես, եթե դրանք ուրիշ մարդկանց ակտիվ ներգրավվածությունը պահանջեն: Հնարավոր են տարաձայնություններ լավ ընկերների ու համախոհների հետ: Նոր ծանոթների հետ լեզու գտնելը դժվար կլինի:
Օրվա երկրորդ կեսին հնարավոր են դրամական մուտքեր, հաջող գնումներ, չեն բացառվում շահավետ գործարքները: Կարող եք գործընկերների հետ քննարկել աշխատանքային հարցերը, նրանց խորհուրդներն ու հուշումներն օգտակար կլինեն: Հավանական են հաճելի նորություններ հին ծանոթներից:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Հաջող օր է: Այն հարմար է համագործակցության ու համատեղ գործունեության համար: Հեշտությամբ լեզու կգտնեք մարդկանց հետ, կես խոսքից կհասկանաք նրանց: Հավանական են օգտակար ծանոթությունները: Մարդիկ, որոնց այսօր կհանդիպեք, ժամանակի ընթացքում իսկական ընկերներ կդառնան ձեզ: Չեն բացառվում գրավիչ գործնական առաջարկները:
Հնարավոր են դրամական մուտքեր: Կկարողանաք լուծել վերջին շրջանում անհանգստացնող ֆինանսական հարցերը: Օրվա երկրորդ կեսը հարմար է սիրային ժամադրությունների, սիրելիի հետ շփումների համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Այսօր չեն բացառվում դժվարությունները, սակայն կկարողանաք խուսափել լուրջ խնդիրներից, եթե զգույշ գործեք, չշտապեք կարևոր որոշումներ ընդունելիս: Հնարավոր են տարաձայնություններ գործընկերների հետ, համատեղ գործողությունների վերաբերյալ պայմանավորվելը սովորականից ավելի դժվար կլինի: Ձեզանից զիջումներ կպահանջեն, սակայն պետք չէ մոռանալ սեփական հետաքրքրությունների մասին:
Օրվա երկրորդ կեսին կարող են ֆինանսական դժվարություններ առաջանալ, չի բացառվում, որ ստիպված լինեք հրաժարվել պլանավորված գնումներից: Պետք չէ շտապել նաև գործարքներ կնքելիս: Ավելի ուշադիր եղեք մտերիմների հանդեպ. այսօր նրանք սովորականից ավելի շատ ձեր հոգատարության կարիքը կունենան:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Հագեցած օր է: Ամեն ինչ չէ, որ հեշտ կտրվի, սակայն կկարողանաք լավ արդյունքների հասնել, եթե համառ լինեք: Հնարավորություն կունենաք ձեռք բերել ղեկավարության ու ազդեցիկ անձանց աջակցությունը, ամրապնդել մասնագիտական դիրքերը: Կարող եք կիսվել գաղափարներով, նախաձեռնողականություն ցուցաբերել. աջակցություն կստանաք:
Օրվա երկրորդ կեսին առաջին պլանում կհայտնվեն ընտանեկան գործերը: Իրենց մասին կհիշեցնեն հին խնդիրները, ստիպված կլինեք կենտրոնանալ դրանց լուծման վրա: Ցանկալի չեն ուղևորությունները. դրանք ավելի շատ ժամանակ կխլեն, քան սպասում էիք, հոգնեցուցիչ կլինեն ու ցանկալի արդյունքը չեն տա:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Օրվա սկզբին զգույշ եղեք: Սա ուժեղ հույզերի ժամանակահատված է, որոնց ազդեցության տակ հեշտությամբ կգործեք արարքներ, որոնց համար ավելի ուշ ստիպված կլինեք զղջալ: Սուր կարձագանքեք ձեր հասցեին հնչող ցանկացած նկատողության, կնյարդայնանաք ու կվիրավորվեք դատարկ բաների պատճառով: Նույնիսկ ամենամտերիմ մարդկանց հետ դժվար կլինի ընդհանուր լեզու գտնելը:
Օրվա երկրորդ կեսին կմեծանա դրական միտումների ազդեցության ուժը, տրամադրությունը կբարձրանա: Հնարավոր են հաջող գործարքներ ու գնումներ, դրամական մուտքեր: Երեկոն կուրախացնի մտերիմներին վերաբերող լավ նորություններով:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Բարդ ու ոչ միանշանակ օր է: Դժվար կլինի գործերի վրա կենտրոնանալը, ինչ-որ կարևոր բաներ կարող են դուրս մնալ ուշադրությունից, չեն բացառվում սխալներն աշխատանքի մեջ: Հնարավոր են տարաձայնություններ ու վեճեր. կփորձեք հարթել սուր անկյունները, սակայն դա միշտ չի հաջողվի: Խուսափեք հակասական արարքներից ու կտրուկ արտահայտություններից:
Կարևոր կլինի մտերիմների աջակցությունը: Հենց նրանց շնորհիվ կկարողանաք հաղթահարել բոլոր դժվարությունները: Օրը հարմար է ընտանեկան միջոցառումներ պլանավորելու, ապագայի պլաններ քննարկելու համար: Չեն բացառվում անսպասելի այցերը, որոնց համար շատ ուրախ կլինեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Օրվա սկիզբը լարված կլինի: Սրտին մոտ կընդունեք շրջապատում տեղի ունեցող ամեն ինչ, սուր կարձագանքեք նկատողություններին, կնյարդայնանաք դատարկ բաների պատճառով: Դժվար կլինի կանանց հետ լեզու գտնելը: Նույնիսկ հին ընկերուհիներն այսօր կարող են նյարդայնացնել ձեզ, իսկ փորձված գործընկերուհիները չեն արդարացնի հույսերը:
Օրվա երկրորդ կեսին դրական միտումների ազեդցությունն ուժեղ կլինի: Այս հատվածը հարմար է ընկերական ու գործնական հանդիպումների համար: Շփումները հաճելի ու օգտակար կլինեն: Կարող եք զբաղվել ընտանեկան գործերով, վերանորոգում սկսել կամ դրա համար անհրաժեշտ իրեր գնել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Անհանգիստ, տեղ-տեղ լարված օր է: Եվ խոսքն այստեղ ոչ այնքան տեղի ունեցող իրադարձություններին, որքան դրանց ձեր արձագանքին է վերաբերում: Սրտին մոտ կընդունեք այն, ինչին ավելի վաղ ուշադրություն չէիք դարձնի: Աշխատեք հանգստություն պահպանել և կգտնեք խնդիրներն արագ լուծելու ձևը:
Դժվար կլինի կանանց հետ լեզու գտնելը. կարող է թվալ, թե նրանք հատուկ են ձեզ համբերությունից հանում: Եթե պրովոկացիաներին զոհ չգնաք և գործեք այնպես, ինչպես տրամաբանությունն ու առողջ բանականությունն է հուշում, իրավիճակը շուտով կփոխվի դեպի լավը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Օրվա սկիզբը հանգիստ կլինի: Սա լավ ժամանակահատված է ընթացիկ խնդիրները լուծելու համար: Հնարավորություն կունենաք շփվել մարդկանց հետ, որոնց վերջին շրջանում շատ կարոտել էիք: Շատ Կշեռքներ լավ նորություններ ու հետաքրքիր առաջարկներ կստանան: Հնարավոր են դրամական մուտքեր. դրանք մեծ չեն լինի, սակայն ճիշտ ժամանակին կլինեն:
Օրվա երկրորդ կեսին հուզական ֆոնը լարված կլինի, դժվար կլինի անհանգստությունից ու տագնապներից խուսափելը: Նոր գաղափարներ կառաջանան, սակայն պետք չէ շտապել դրանք կյանքի կոչելու հարցում. ժամանակ է պետք ամեն ինչ լավ կշռադատելու համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Օրվա սկիզբն արգասաբեր ու հետաքրքիր կլինի: Նոր գաղափարներ ու պլաններ կառաջանան, արագ կգտնեք մտածածը կյանքի կոչելու ձևը: Ընկերներն ու համախոհները կաջակցեն ձեզ ամեն ինչում: Կարող եք աշխատանք սկսել համատեղ նախագծերի վրա, պայմանավորվել երկարատև համագործակցության համար: Չեն բացառվում ծառայողական սիրավեպերը:
Կարևոր տեղեկատվություն ստանալու հնարավորություն կունենաք: Օգտակար կլինի ավագ սերնդի հետ շփումը. նրանց փորձն ու գիտելիքները պետք կգան ձեզ: Օրվա երկրորդ կեսը հարմար է կարևոր հանդիպումների համար: