loading...

Ո՞վ է այն մոսկվացի հայը, ով կղզի է գնել և պատրաստվում է այնտեղ վայրի զբոսաշրջություն զարգացնել



Դիտումներ ` 2222
Ո՞վ է այն մոսկվացի հայը, ով կղզի է գնել և պատրաստվում է այնտեղ վայրի զբոսաշրջություն զարգացնել

«Հեռավորարևելյան հեկտար» ծրագրի մասնակից մոսկվացի հայ Նարեկ Հովհաննիսյանը զբոսաշրջային կենտրոն ստեղծելու համար ընտրել է Ամուրի գետաբերանի Չակմուտ կղզին:

Այս մասին հայտնում է INTERFAX-ը: «Կղզու հայտարարությունը ձևակերպել ենք ընտանիքով՝ վերցրել ենք դրա տարածքի ամբողջ 3 հեկտարը:



Փաստաթղթերի ձևակերպումն արագ անցավ, այնպես որ, հիմա ժամանակն է սկսել յուրացնել կղզին:

Արդեն բացել եմ կայքի (տուրկենտրոնի) առաջին տարբերակը և զուգահեռ բիզնես-մոդել եմ մշակում: Ես ծրագրում եմ հաջորդ ամառ առաջին քվեստն անցկացնել կղզում:


Մասնակիցներին շարժիչով նավակով տեղ կհասցնեն, տեղում նրանք կկարողանան իրենց զգալ իսկական «հեռավորարևելյան Ռոբիզնոններ»,- ասել է Հովհաննիսյանը:

Նշվում է, որ կղզում նախատեսվում է տուն-տարա դնել, սարքավորել վրանային ճամբարի հարթակ և խորովածի գոտիներ: Այնտեղ բջջային կապ կա:

 


loading...

Փակել