loading...

Ո՞ր պաշտոնյաների որդիներն են մեկնել ծառայության ամառային զորակոչին



Դիտումներ ` 959
Ո՞ր պաշտոնյաների որդիներն են մեկնել ծառայության ամառային զորակոչին

Ամառային զորակոչին ծառայության են մեկնել մի շարք պաշտոնյաների որդիներ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ զինվորական կոմիսար Հենրիկ Մուրադյանը։



Մասնավորապես, նա հիշեցրեց, որ այս զորակոչին ծառայության են մեկնել ՀՀ վարչապետի և պաշտպանության նախարարի տղաները: Բացի այդ, ըստ Հենրիկ Մուրադյանի, բանակ են զորակոչվել պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի, ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի որդիները։


Հարցին՝ արդյոք Նիկոլ Փաշինյանի և Դավիթ Տոնոյանի տղաները ծառայելու են մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում, զինվորական կոմիսարը նշեց, որ նրանց որդիները ծառայելու են բարդ պայմաններ ունեցող զորամասերում։

http://operativ.am/?p=286485&l=am


loading...

Փակել