Առողջության հետ կապված ամենատարածված խնդիրներից մեկն օրգանիզմում յոդի անբավարար քանակն է։ Estet-portal.com-ը գրում է, որ յոդի անբավարար քանակը հանգեցնում է մի շարք խնդիրների, քանի որ յոդը կարևոր մասնակցություն է ունենում էնդոկրին համակարգի կարգավորմանը։ Այն մասնակցում է ճարպի մասնատմանը, արյան մեջ գլյուկոզայի մակարդակի հավասարակշռմանը։ Յոդը պատասխանատու է նաև վերականգնողական գործընթացների, զարկերակային ճնշման և սրտի զարկերի հաճախականության համար։ Այս ամենը նշանակում է, որ յոդն ամենակարևոր միկրոէլեմենտներից է, որի անբավարար քանակը հանգեցնում է մի շարք բացասական հետևանքների։ Յոդի անբավարար քանակն արտահայտվում է մի շարք նշաններով, այդ թվում.
Երեխաների շրջանում յոդի անբավարար քանակը կամ խնդրի առկայությունը հղիության ընթացքում կարող է նվազեցնել երեխայի ֆիզիկական և ինտելեկտուալ զարգացումը։ Յոդի անբավարար քանակի հետևանքներից մեկը վահանաձև գեղձի մեծացումն է։ Յոդի անբավարար քանակի դեպքում այն ավելի մեծ լարվածության է ենթարկվում։
Յոդի հավասարակշռությունը վերականգնելու համար կարող եք մթերք օգտագործել, որը հարուստ է այդ նյութով։ Դրանց թվում են.
Հիշեք, որ այս մթերքը բավարար չէ յոդի բավարար քանակը վերականգնելու համար։ Հավասարակշռությունը վերականգնելու համար հարկավոր է ընդունել հատուկ միջոցներ, որոնք նշանակվում են բժշկի կողմից։ Ինքնաբուժումը հակացուցված է։