loading...

Նշաններ, որ նրան դուր եք եկել



Դիտումներ ` 1741
Նշաններ, որ նրան դուր եք եկել

Հետաքրքրություն անձնական կյանքի հանդեպ

Հիշեք, տղամարդը երբեք չի սկսի հետաքրքրվել կնոջով, որի նկատմամբ անտարբեր է։ Եթե նա հետաքրքրությամբ լսում է ձեր պատմություններն այն մասին, թե ինչպես են անցել հանգստյան օրերը, հարցնում է շաբաթվա ընթացքում ծրագրերի մասին, նշանակում է՝ անտարբեր չէ։ Հետաքրքրվում է ընտանեկան կարգավիճակով, փորձում է իմանալ ձեր կյանքում եղած նախկին տղամարդկանց մասին... Այստեղ ակնհայտ է փոխադարձ համակրանքը։ Նույնը կարելի է ասել, եթե նա զրույցի ընթացքում շատ անկեղծ է լինում, հետաքրքրվում է ձեր կարծիքով, խորհուրդ է խնդրում։ Եվ, իհարկե, դուք նրան դուր եք գալիս, եթե նա հաճոյախոսություններ է անում, ակտիվորեն գովաբանում ձեր աշխատանքը եւ ձեր ներկայությամբ ժպտում է։

2. Ժեստերի եւ մարմնի լեզվի նշանակությունը

Շփվելիս ավելի հաճախ տեսողական շփմանը պետք է ուշադրություն դարձնել։ Ձեզ հետ զրույցի ժամանակ նա ձեր աչքերի՞ն է նայում, թե՞ նրա հայացքը թափառում է սենյակում։ Կնոջով հետաքրքրված տղամարդը կաշխատի տեսողական շփում պահպանել։ Հետո ուշադրություն դարձրեք ժեստերն։ Ազատ ու բաց շարժումները խոսում են զուգընկերոջ անկեղծության մասին։ Եթե նա հաճախ է հպվում ձեր ձեռքին, ուսին կամ մեջքին եւ «բարեկամաբար» գրկախառնությունները սովորականից ավելի երկար են տեւում, նա միանշանակ ձեզանով հետաքրքրված է։ Գնահատեք նաեւ նրա գտնվելու վայրը. ընկերների շրջապատում գտնվելիս նա աշխատում է ձեզ մոտ լինե՞լ, թե՞ հակառակը։

3. Զրույցում ներգրավվածությունը

Ամենաակնհայտ նշանը, որ կինը դուր է գալիս տղամարդուն, նրան մի փոքր զայրացնելու փորձն է։ Տղամարդը նաեւ կարող է կատակել՝«ֆլիրտ» առաջացնելու համար։ Մեծ շրջապատում տղամարդը իրեն ձեզանից հեռու չի պահի, հակառակը, կաշխատի հետաքրքրություն ցուցաբերել, հաճույքով զրույցի թեմաներ կբացի, կորսա ձեր յուրաքանչյուր բառը, եթե նույնիսկ ինչ-որ բանից ուշանում է։ Տղամարդու կողմից համակրանքի եւս մեկ նշան է, երբ նա փորձում է սովորականից ավելի նրբանկատ լինել (կոպիտ խոսքեր չասել, ձեր ներկայությամբ «անվայել» անեկդոտներ չպատմել)։ Դե իսկ եթե ընտրյալը չի փորձում զրույց ծավալել, շեղվում է զրույցի թեմայից, ակնհայտ է, որ հետաքրքրություն չկա։ 

4. Ինչպե՞ս է շփվում սոցկայքերում

Մտածեք՝ արդյո՞ք տղամարդն ակտիվություն է ցուցաբերում նամակագրության ընթացքում։ Եթե նա մանրամասն պատասխանում է ձեր յուրաքանչյուր հաղորդագրությանը, աշխատում է գրագետ ու հետաքրքիր գրել, շփման ժամանակը երկարաձգելու փորձեր է անում, լավ նշան է։ Մարդը, որին դուք հետաքրքիր եք, կաշխատի ձեր ուշադրության կենտրոնում լինել։Սոցկայքերում «պատին» մշտական գրառումները, լուսանկարների likeу-երը, օրվա ընթացքում զվարճալի լուսանկարեր ուղարկելը ձեզ ընդառաջ գնալու լավ ցուցիչներ են։  Իսկ եթե միմյանց զանգահարում եք օրվա ընթացքում, ուշադրություն դարձրեք՝ արդյո՞ք նա հուզվում է խոսելիս։ Միայն սիրահարներն են վախենում «վրիպելուց»։

5. Խոսքերի ու արարքների համապատասխանություն

Միայն ասացիք, որ չեք հասցրել նախաճաշել եւ նա թեյի համար բերե՞ց ձեր սիրելի փքաբլիթները։ Արթնացեք, տղամարդը հոգատարություն չի ցուցաբերի կնոջ նկատմաբ, որի հանդեպ անտարբեր է։ Ուշադիր զննեք նրա վարքագիծը, այն աշխարհում բոլոր բառերից ավելի պերճախոս է։ Սիրահարներն աշխատում են ամեն կերպ աջակցել իրենց սրտի տիրուհուն՝ նրան աշխատանքից ավտոմեքենայով տուն են տանում, օգնում են տեղափոխել կահույքը, փնտրում «կորած» ընկերների հասցեները եւ իհարկե դեղ են գնում, եթե հիվանդանում է։ Բացի այդ՝ նրանք հաճախ են զանգում, հետաքրքրվում են գործերով եւ ձեր երեխաներին վերցնում են մանկապարտեզից։ Պատճառն այն է, որ լուրջ են տրամադրված՝ չնայած ցույց չեն տալիս։


loading...

Փակել