Աստղային ամենագեղեցիկ զույերից մեկը՝ Սոֆյա Պողսյանն ու Աշոտ Տեր-Մաթևոսյանը նշանադրվել են։ Թեև նրանցից ոչ ոք չի մեկնաբանել այդ լուրը, իսկ Սոֆյան հարցազրույցներից մեկում ասել է, որ եթե անհրաժեշտություն լինի իրենք կհանրայնացնեն իրենց հարաբերությունները, ամեն դեպքում դա արդեն կայացած փաստ է։
Նշանադրությունից հետո Սոֆյան կտրուկ փոխել է սանրվածքը ու բավականին հաճախ է լուսանկարներ հրապարակում։
Վերջին հրապարակած լուսանկարում երևում է, որ դերասանուհին, ով երբեք էլ փարթամ չի եղել, հիմա ավելի է նիհարել։
Անձնական կյանքում առաջացած փոփոխությո՞ւնն է պատճառը, թե շոգի պատճառով Սոֆյան լիովին հրաժարվել է սննդից՝ ավելի նիհարելով, ոչ ոք չի կարող ասել։