loading...

Նրբագույն տորթ-էկլեր, որը պատրաստվում է առանց թխելու հեշտ և արագ



Դիտումներ ` 7813
Նրբագույն տորթ-էկլեր, որը պատրաստվում է առանց թխելու հեշտ և արագ

Նրբագույն տորթ-էկլեր, որը պատրաստվում է առանց թխելու հեշտ և արագ

Այս բաղադրատոմսից գլուխ կհանի յուրաքանչյուրը: Ուրախացրեք Ձեր հարազատներին նրբագույն տորթ-էկլերով, որը նույնիսկ թխել պետք չէ:  

Բաղադրիչներ

1. Թխվածքաբլիթ

2. Կաթ – 500 մլ

3. Եգիպտացորենի օսլա – 2.5 ճ/գ

4. Շաքարավազ – 3 ճ/գ

5. Ձվի դեղնուց – 1 հատ

6. Վանիլին

 



Ջնարակ

1. Շաքարավազ – 4 ճ/գ

2. Կակաո – 2 թ/գ

3. Կաթ – 1 ճ/գ

4. Կարագ – 50 գ  

Պատրաստման եղանակը

1. Կիսել կաթը 2 գրեթե հավասար մասերի: Մի մասը դնել կրակի վրա և հասցնել եռման աստիճանի: Մնացած կաթի մեջ խառնել օսլան:

2. Օսլայով կաթի մեջ ավելացնել շաքարավազ, վանիլին և դեղնուց: Լավ խառնել ձեռքի հարիչով և լցնել եռացող կաթի մեջ: Լավ խառնել և եփել մինչև պնդանալը՝ 5 րոպե:

3. Պատրաստի պուդինգը ծածկել սննդային թաղանթով և ուղարկել սառնարան:

4. Վերցնել կաղապարը և պատել փայլաթիթեղով: Մի շարքով շարել թխվածքաբլիթները, հետո մի շերտ պուդինգ: Շարունակել շերտերով հավաքել տորթը: Վերջին շարքը պետք է լինի թխվածքաբլիթ:

5. Պատրաստել ջնարակը. խառնել շաքարավազը և կակաոն, ավելացնել կաթը: Դնել կրակի վրա: Երբ զանգվածը սկսի եռալ, ավելացնել կարագը: Խառնել՝ մինչև կարագի հալվելը: Վերցնել կրակից և լցնել տորթի վրա:

 

loading...

Փակել