loading...

Նրբաբլիթներ դարչինով



Դիտումներ ` 351
Նրբաբլիթներ դարչինով

Նրբաբլիթներ դարչինով Նրբաբլիթը բոլորի կողմից սիրված ուտեստ է: Գոյություն ունեն տարբեր բազմատեսակ բաղադրատոմսեր դրանց պատրաստելու համար: Սակայն այս մեկը յուրահատուկ է դարչինի շնորհիվ: Դարչինը այն դարձնում է ոչ միայն անուշաբույր և ախորժալի, այլ օգտակար: Դարչինով նրբաբլիթները հիանալի ուտեստ են, որը դուր կգա ամբողջ ընտանիքին: Բաղադրիչներ․ - Կաթ՝ 3 բաժակ - Եգիտպտացորենի օսլա՝ 2 թեյի գդալ - Փխրեցուցիչ՝ 6 թեյի գդալ - Շաքարավազ՝ 6 թեյի գդալ - Ձեթ՝ 0,75բաժակ - Աղ՝ 1 թեյի գդալ - Ձու՝ 1 հատ - Ցորենի ալյուր՝ 3 բաժակ - Դարչին՝ 2 թեյի գդալ - Շագանակագույն շաքարավազ՝ 10 թեյի գդալ։ Պատրաստման եղանակը․ 1. Տարայի մեջ խառնեք կաթ, եգիպտացորենի օսլա, փխրեցուցիչ, սպիտակ շաքարավազ, կիտրոնի հյութ, 6 թեյի գդալ ձեթ, աղ, ձու և 3 բաժակ ալյուր: Լավ հարեք բոլոր բաղադրիչները, որպեսզի գնդիկներ չմնան: Շատ հարմար է դա անել բլենդերի օգնությամբ: 600x580 2. Առանձին տարայում խառնեք 0,5 բաժակ ձեթ, դարչին և շագանակագույն շաքարավազ: Լավ խառնեք բոլորը: 600x580 3. Խառնուրդի մեջ լցրեք 2 թեյի գդալ ալյուր և խառնեք, համասեռ զանգված ստանալու համար: 600x580 4․ Վերցրեք քաղցրավենիքի զարդարման համար նախատեսված սրսկիչը, լցրեք մեջը դարչնային հեղուկը: 600x580 5. Տաքացրեք թավան մեծ կրակի վրա, այնուհետև փոքրացրեք կրակը և ձեթ քսեք: Լցրեք խմորը ձիթաբլիթի չափով: 600x580 6. Վերցրեք սրսկիչը, թափ տվեք այն և լցրեք նրբաբլիթների վրա՝ պարույրաձև: 600x580 7. Հենց տեսնեք, որ նրբաբլիթները պղպջակներով են պատվում, զգուշորեն շրջեք և տապակեք հակառակ կողմից: 600x580 8. Հետևեք, որպեսզի շաքարավազը չվառվի: 600x580 Նրբաբլիթները հարկավոր է մատուցել գոլ: Վրան կարելի է լցնել մեղր կամ օշարակ:
loading...

Փակել