loading...

Նորից ոտնձգություն Հայաստանի տարածքների նկատմամբ



Դիտումներ ` 2450
Նորից ոտնձգություն Հայաստանի տարածքների նկատմամբ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մարտի 19-ին Նովրուզի տոնակատարություններին նվիրված միջոցառման ժամանակ կրկին Հայաստանի տարածքների նկատմամբ հերթական անգամ հավակնություններ է ներկայացրել:

Նա ասել է, թե ներկայիս Հայաստանի տարածքի մեծ մասը «պատմական ադրբեջանական հողեր են», ապա հավելել է, թե բազում գրքեր ու քարտեզներ կան, որոնք ապացուցում են դա: Նա նշել է նաև, թե պատմական գրքերում ասվում է, որ XIX դարի սկզբում Երևանի խանության բնակչության մեծամասնությունը, իսկ «ավելի հստակ՝ 80 տոկոսը, ադրբեջանցիներ են եղել»: «Դա պատմական իրողություն է: Թող իմանան նրանք, ովքեր չգիտեն այդ մասին, և գլխավորը՝ թող իմանա Ադրբեջանի երիտասարդությունը: Իմանա, որ ներկայիս Հայաստանի տարածքի մեծ մասը Ադրբեջանի պատմական հողերն են»,-ասել է Ալիևը:

Այսպես, նախընտրական փուլում Ալիևը շարունակում է նույն երգը երգել: Նա այս տարի փետրվարին Ալիևը ելույթ ունեցավ «Ենի Ադրբեջան» կուսակցության համագումարում, որտեղ հայտարարեց, թե «Երևանն ու Զանգեզուրն ադրբեջանցիների պատմական հողերն են»: «Եվ ադրբեջանցիները պետք է վերադառնան այդ հողեր: Դա է մեր քաղաքական և ռազմավարական նպատակը և մենք պետք է փուլ առ փուլ մոտենանք այդ նպատակին»,-ասել է Ալիևը: Ալիևի այս հայտարարությունն, իհարկե, աննկատ չմնաց, միջազգային հանրության կողմից թեթև քննադատության արժանացավ:

 



Սակայն ակնհայտ է, որ այդ քննադատությունը բավարար չէ, պետք է լինեն խիստ հայտարարություններ: «Ինչպես և ակնկալվում էր, Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի նախագահի կողմից հնչեցված տարածքային նկրտումների վերաբերյալ միջազգային հանրության կողմից պատշաճ արձագանքի բացակայությունը ոգեշնչել է նրան ավելի մեծ տարածքներ պահանջել»,- թվիթերյան իր միկրոբլոգում երեկ գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:

Ալիևի քաղաքականությունն առավել քան հստակ է. նա խաղաղ բանակցությունների միջոցով բանակցությունների չի ցանկանում մասնակցել: Նրան ձեռնտու է որևէ պատասխանատվություն չվերցնել իր վրա, չկատարել ստանձնած որևէ պարտավորություն ու համաձայնություն բանակցությունների ժամանակ, և կենտրոնանալ հասարակությանը «հայրենասիրական» ճառերով զբաղեցնելու վրա:

Միաժամանակ, Ալիևի ռազմատենչ ուղերձների սլաքները միջազգային հանրության ուղղությամբ են. նա հասկացնել է տալիս միջնորդ պետություններին և միջազգային հանրությանը՝ «կամ Ղարաբաղը կօգնեք վերադարձնել, կամ պատերազմ կսկսենք»:

Ի դեպ, նախօրեին Ալիևի՝ Պուտինին հղած շնորհավորական ուղերձում Ռուսաստանի միջնորդական ջանքերին անդրադարձ չկա:


Ադրբեջանի նախագահը, Ռուսաստանի նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ շնորհավորելով Վլադիմիր Պուտինին, նշել է, որ Պուտինի «համոզիչ հաղթանակը» նրա քաղաքական բարձր հեղինակության և նրա վարած կուրսին ակտիվ աջակցության վկայություն է:

«Ադրբեջանը և Ռուսաստանը կապում են բարեկամության և բարիդրացիության բազմադարյա սերտ կապերը: Ուրախալի է, որ այդ ամուր հիմքի վրա հաջողությամբ զարգանում են մեր միջպետական հարաբերությունները: Ցանկանում են հատկապես ընդգծել Ձեր անձնական ներդրումը այդ հարաբերությունների, ադրբեջանա-ռուսական համակողմանի համագործակցության և, ընդհանուր առմամբ փոխգործակցության ընդլայնման գործում», ասված է

Ալիևի շնորհավորական ուղերձում: Ալիևը համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանի և Ռուսաստանի ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդմանն ուղղված համատեղ ջանքերը այսուհետ ևս կնպաստեն երկու ժողովուրդների և երկրների շահերին, «տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և առաջընթացի ապահովմանը»:

Ադրբեջանի նախագահը իր շնորհավորական ուղերձում չի անդրադարձել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Ռուսաստանի միջնորդական ջանքերին: Սովորաբար Ռուսաստանի առանձին ջանքերը թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան շեշտում էին:

 

http://hayeli.am/article/1075354


loading...

Փակել