Նորարարություն, որը կօգնի ուղղել կեցվածքն ու ազատվել մեջքի ցավերից (վիդեո)
Ժամանակակից աշխարհում մարդկանց մի մասն օրվա մեծամասնությունն անցկացնում է նստած վիճակում, որի ժամանակ մեծ է կեցվածքի ու ողնաշարի հետ խնդիրների առաջացման հավանականությունը։ Այս նոր սարքը կհիշեցնի, որ անհրաժեշտ է նստել ուղիղ ու կնվազեցնի մեջքի ցավերը։
Սարքը, որը վաճառվում է մոտ 130 դոլարով, օրական պետք է կրել 15-ից մինչև 60 րոպե։ Այն խոստանում է ուղղել կեցվածքը ու ամրացնել մկաններն ու կվերացնի թուլացած ու կոր նստելու սովորությունը։
Այն փակցվում է մեջին ու սկսում է թրթռալ, երբ ուղիղ կեցվածքով չեք։
Այն գործում է IOS/ Android համակարգերի հավելվածների հետ։
loading...