«Դոկտոր Վեբ» ընկերության մասնագետները նոր վիրուս են հայտնաբերել, որը կարողանում է գողանալ հայտնի բրաուզերներից գաղտնաբառերն ու վտանգավոր ֆայլեր ներբեռնել: Այս մասին գրում է РГ-ն:
Վիրուսը վտանգավոր է նրանով, որ բազմաֆունկցիոնալ է, մինչդեռ ժամանակակից վիրուսների մեծ մասը միայն մեկ գործառույթ է կատարում կամ մի քանի, բայց հիմնականը միայն մեկն է:
Վտանգավոր ծրագրային ապահովումը, որը Trojan.DownLoader23.60762 են կոչել, վտանգավոր է Microsoft Windows-ով կառավարվող սարքերի համար:
Գաղտնի տեղեկությունները գողանալու համար վիրուսը մտնում է Microsoft Internet Explorer-ի, Mozilla Firefox-ի եւ Google Chrome-ի մեջ: Այն բրաուզերներում իր վրա է վերցնում ցանցի հետ աշխատանքի գործառույթը: