loading...

Նոր սկանդալ Վալերի Պերմյակովի գործի շուրջ



Դիտումներ ` 338
Նոր սկանդալ Վալերի Պերմյակովի գործի շուրջ

Նոր սկանդալ Վալերի Պերմյակովի գործի շուրջ

Հայաստանի արդարադատության նախարարությունը քննարկում է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Վալերի Պերմյակովի պատիժը կրելու վայրի հարցը: Այս մասին հայտնում է ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը: «Պերմյակովը դատապարտվել է թե՛ հայաստանյան, թե՛ ռուսաստանյան դատարանի կողմից: Ներկայումս քննարկվում է պատիժը կրելու վայրի կազմակերպման հարցը»,- «Ինտերֆաքս»-ին հայտնել են Հայաստանի ադարադատության նախարարությունից: Ռուսական գործակալությունը մեջբերում է Պերմյակովի փաստաբան Էդուարդ Աղաջանյանի հետևյալ խոսքերը․ «Տեսականորեն Պերմյակովը կարող է ուղարկվել Ռուսաստան»: Միևնույն ժամանակ, ինչպես նշում է «Ինտերֆաքս»-ը, ՀՀ արդարադատության նախարարությունը հերքել է մի շարք ԶԼՄ-ների տեղեկություններն այն մասին, թե Պերմյակովին կարող են փոխանակել Ռուսաստանում խոշոր ավտովթարի գործով մեղավոր ճանաչված ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի հետ:

 


loading...

Փակել