loading...

Նոր մանրամասներ ողբերգական ավտովթարից. «09»-ի մեջ հայտնաբերվել են մոխրացած դիեր. մահացածը ԱԱԾ-ի աշխատակից է. լուսանկարներ



Դիտումներ ` 2406
Նոր մանրամասներ ողբերգական ավտովթարից.  «09»-ի մեջ հայտնաբերվել են մոխրացած դիեր. մահացածը ԱԱԾ-ի աշխատակից է. լուսանկարներ

Պարզվել է Լոռու մարզի Միխայլովկա գյուղում երեկ երեկոյան տեղի ունեցած ողբերգական վթարի մասնակից վարորդների, զոհերի եւ վիրավորների ինքնությունը: Հիշեցնենք, որ ժամը 18:20-ի սահմաններում բախվել էին «ՎԱԶ 2109» մակնիշի եւ «Mercedes-E» մակնիշի 34 ZC 616 համարանիշի ավտոմեքենաները, ինչի արդյունքում «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ էր բռնկվել



Իրավապահները պարզել են, որ ՎԱԶ-2109 մակնիշի 35 FV 847 համարանիշի ավտոմեքենան վարել է Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղի բնակիչ, 37-ամյա Արտավազդ Մանուկյանը, իսկ «Mercedes»-ը վարել է Լոռու մարզի Սարչապետ գյուղի բնակիչ, 29-ամյա Ռուբեն Բարսեղյանը: Վթարի հետևանքով 09-ի վարորդ Ա. Մանուկյանն ու նրա ուղևոր՝ Լոռու մարզի Սարչապետ գյուղի բնակիչ, 21-ամյա Հ. Պողոսյանը տեղում մահացել էին, իսկ «Mercedes»-ի վարորդ Ռ. Բարսեղյանն ու նրա ուղևորներ՝ Սարչապետ գյուղի բնակիչներ, 55-ամյա Ռ. Բարսեղյանը, 50-ամյա Ն. Բարսեղյանը, 27-ամյա Ա. Բարսեղյանը, 7-ամյա Դ. Բարսեղյանը և 2-ամյա Ա. Բարսեղյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Տաշիրի բժշկական կենտրոն:


Մահացած Ա. Մանուկյանը աշխատում էր Ազգային անվտանգության ծառայությունում, վիրավորներից Ռ. Բարսեղյանը աշխատում էր Գոգավան-Պրիվոլնոյե մաքսային կետում, որպես՝ պետի տեղակալ, Ն. Բարսեղյանն էլ Սարչապետ գյուղի բուժկետում, որպես՝ բուժքույր: 

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

http://armtimes.com/hy/article/128285


loading...

Փակել