loading...

Նիկոլ Փաշինյանը զարմացրել է տարօրինակ բառով. Ոսկանյանը փորձել է բացատրել դրա իմաստը



Դիտումներ ` 1181
Նիկոլ Փաշինյանը զարմացրել է տարօրինակ բառով. Ոսկանյանը փորձել է բացատրել դրա իմաստը

Տավուշ այցելած Նիկոլ Փաշինյանը մի բառ է ասել, որ շատերին է զարմացրել։ Օգնության է հասել մասնագետը։

Տավուշ կատարած աշխատանքային այցի ընթացքում այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժողովրդի հետ զրույցում մի քանի  բարբառային ու օտարահունչ բառեր է օգտագործել, որոնք շատերի համար անհասկանալի են մնացել։ Սալորի մի տեսակի մասին խոսելիս վարչապետը «բրախլամա» բառն է կիրառել, ու մինչ հանրությունը փորձել է հասկանալ վարչապետի արտասանած բառի իմաստը, ֆեյսբուքյան հանրությանն օգնության է հասել իրանագետ Վարդան Ոսկանյանը։

 


«Քանի որ ֆեյսբուքյան ընկերս հարցնում է, թե Հաղարծինում տեղացիների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ինչ բառ ասաց, երբ խոսում էր տեղական սալորի «այծի պտուկ» կոչվող տեսակի մասին, ասեմ, որ կիրառվեց հավանաբար այդ տարածաշրջանի բարբառներին հատուկ «բրախլամա» ձևը, որն առաջին անգամ եմ լսում, թեև նույնարմատ «բրախել» («թողնել, բաց թողնել, արձակել, շպրտել») բայը քաջածանոթ է նաև հենց Երևանի խոսվածքից»,- գրել է իրանագետը։


Նա նաև նշել է, որ երկու բառերն էլ թյուրքական փոխառություն են բարբառային հայերենում և, դատելով վարչապետի ասածի համատեքստից, «նենց բրախլամա աճըմ ա», «բրախլամա» նշանակում է «արձակ, բարձիթողի, անմշակ»։

Հիշեցնենք` օգոստոսի 10-11-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Տավուշի մարզում էր։ Այցի ընթացքում նա հանդիպումներ է ունեցել ինչպես մարզի ու համայնքների ղեկավարների, այնպես էլ բնակիչների հետ` լսել նրանց խնդիրներն ու առաջարկել դրանց լուծման իր տարբերակները։


loading...

Փակել